Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը կորոնավիրուսի պատճառով հետաձգել են Ճապոնիայում կայանալիք հարսանյաց արարողությունը, հայտնում է people.com կայքը:
Տեղեկությունների համաձայն` իրենց առաջնեկին սպասող զույգը պլանավորում էր ամուսնանալ ամռան սկզբին և արարողությանն արդեն մոտ 150 մարդ էր հրավիրել, սակայն նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով Փերին և Բլումը որոշում են կայացրել հետաձգել արարողության անցկացման ժամկետները:
Զույգը նշանադրվել է նախորդ տարի Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին: «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը խնջույք է կազմակերպել և հրավիրել Փերիի ընտանիքի բոլոր անդամներին ու ընկերներին: Բլումը երգչուհուն առաջարկություն է արել բոլորի ներկայությամբ` միաժամանակ նախապես թույլտվություն խնդրելով նրա ծնողներից: Հայտնի է, որ Փերին որևէ բանի մասին տեղյակ չի եղել, ուստի զարմանքից ու երջանկությունից քարացել է: Հաջորդ օրը երգչուհին Instagram սոցիալական կայքի իր էջում լուսանկար է հրապարակել Բլումի հետ, որտեղ ցուցադրել է ծաղկի տեսքով բացված մատանին:
Նախկինում և՛ Քեթի Փերին, և՛ Օռլանդո Բլումն ամուսնացած են եղել: 2010-ից 2012 թվականը Փերին ամուսնացած է եղել դերասան Ռասել Բրենդի հետ, Իսկ Բլումը` Victoria's Secret-ի մոդել Միրանդա Քերի հետ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Քեթի Փերին մարտի 5-ին թողարկել է իր նոր՝ Never Worn White երգի տեսահոլովակը, որտեղ երգչուհու կրած կիսաթափանցիկ զգեստը թույլ է տվել տեսնել վերջինիս զգալի կլորացած որովայնը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55