Նավթի գների կտրուկ անկումը մարտի 9-ին բաժնետոմսերի զանգվածային սպառավաճառքների պատճառ է դարձել Ասիայի ֆոնդային սակարաններում: Այդ կարծիքն է հայտնել հոնկոնգցի վերլուծաբան Ալանն Լին Atta Capital ֆինանսական ընկերությունից:
«Շուկան ցնցված է նավթի հանույթն ավելացնելու Սաուդյան Արաբիայի խոստումից: Նավթի գների կտրուկ անկումն առաջացրել է մյուս դասերի ակտիվների հետագա սպառավաճառք: Ներդրողներն սպասում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության մյուս անդամների և Ռուսաստանի պատասխանը»,- մեջբերում է փորձագետի խոսքը South China Morning Post թերթը:
JPMorgan Asset Management՚s ընկերությունից Ասիայի շուկաների գծով առաջատար վերլուծաբան Թայ Հուեյը մոտ ապագայում շուկաներում խիստ անկայունություն է կանխատեսում: «Նավթի գների անկման հետագա ռիսկերը կհարվածեն էներգետիկական ընկերությունների բաժնետոմսերին, որոնց մեծ մասն արդեն արժեքի խիստ կորուստներ են ունեցել նավթի պահանջարկի դանդաղման երկյուղների պատճառով»,- նշել է նա:
Նոր կորոնավիրուսի տարածման և ՕՊԵԿ երկրների կողմից նավթի հանույթի լրացուցիչ կրճատման շուրջը բանակցությունների ձախողման կապակցությամբ հոռետեսությունը մարտի 9-ին փլուզել է սակարանային ցուցիչներն ամբողջ Ասիայում: Հոնկոնգի Hang Seng ինդեքսը սակարկությունների բացվելիս կրճատվել է ավելի քան հազար կետով կամ գրեթե 3,9 տոկոսով: Սակարկությունները բացասական գոտում են անցնում նաև մայրցամաքային Չինաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի, Տայվանի, Հարավային Կորեայի, Թաիլանդի ֆոնդային հարթակներում:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44