Կորոնավիրուսային վարակի համաճարակը դեղերի գների բարձրացման է հանգեցրել: Ավելին, աշխարհում կարող է մի քանի կարեւոր դեղերի դեֆիցիտ առաջանալ, հայտնում է BBC-ն: Հնդկաստանը սահմանափակել է 26 բաղադրիչների եւ դրանց պարունակությամբ դեղերի արտահանումը: Դրանց թվում են պարացետամոլը, տինիդազոլ ու էրիտրոմիցին հակաբիոտիկները, պրոգեստերոն հորմոն եւ B12 վիտամինը: Փորձագետներն արդեն խոսում են այս միջոցառման արդյունքում մի շարք կարեւոր դեղերի հնարավոր դեֆիցիտի մասին: Սահմանափակումների պատճառը կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Դեղամիջոցների բաղադրիչների արտադրողները գտնվում են Չինաստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Իսկ շատ հնդկական արտադրողներ կախված են Չինաստանից, քանի որ այնտեղից են ստանում դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ակտիվ բաղադրիչների գրեթե 70 տոկոսը: Այսօր Հնդկաստանը բոլոր երկրներ արտահանվող գեներիկների խոշորագույն արտադրողներից է:Եթե խնդիրներ առաջանան Չինաստանի եւ Հնդկաստանի շուկաներում, ամբողջ աշխարհը կարող է տուժել դեղամիջոցների պակասից: «Արդեն կան նշաններ, որ Հնդկաստան մատակարարումների կրճատումը հանգեցրել է գների զգալի աճի»,- նշել է Oxford Economics-ի առաջատար տնտեսագետ Սթիվեն Ֆորմանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26