ARM | RUS |

Շրջակա միջավայրի նախարարի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարության կապակցությամբ․ ՀԲՃ

09.03.20 | 16:12

Սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն արեց Հայկական բնապահպանական ճակատին վերաբերող և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, որին կարևոր ենք համարում անդրադառնալ՝ ևս մեկ անգամ նկարագրելով մեր գործեունության բնույթը, արժեքներն ու աշխատաոճը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայկական բնապահպանական ճակատ»-ը կամավորների քաղաքացիական նախաձեռնություն է՝ համախմբված տարբեր բնապահպանական քաղաքական օրակարգերի շուրջ։ Մեր գործունեությունն անկախ է, մենք չենք հարում որևէ կուսակցության, բիզնեսի կամ կառավարական սուբյեկտի, չենք հանդիսանում օտարերկրյա կառավարական մարմինների, միջպետական գործակալությունների և հիմնադրամների գործընկեր կամ շահառու։ Միևնույն ժամանակ, իբրև բնապահպաններ, մենք ունենք կապեր հանրային գործունեություն վարող տեղական և միջազգային կազմակերպությունների ու խմբերի հետ, բնապահպանությունը համարում ենք համամոլորակային մարտահրավեր, ուստի նաև՝ համաշխարհային համագործակցություն պահանջող գործողություն, որի համար ներգրավված ենք բնապահպանական միջազգային հարթակներում, զորակցում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող բնապահպանական պայքարներին, հայաստանյան պայքարները դարձնում ենք տեսանելի ու լսելի արտասահմանում։ Բնապահպանությունը մեր քաղաքական ու վերքաղաքական պայքարն է, որի համար մենք չենք վարձատրվում, այսինքն՝ չենք ստանում աշխատավարձ։ Ավելին՝ դրա մեջ ներդնում ենք մեր աշխատաժամանակն ու էներգիան, մեր անձնական կյանքի ժամանակը, որն այս նպատակի համար շուկայական գնահատման չենք ենթարկում, այսինքն՝ ոչ մեկի աչքը չենք մտցնում, թե մեր ծախսած ամեն մի ժամը քանի դոլար արժե։ Մեր գործունեությանն օժանդակում են բազմաթիվ անձինք՝ սկսած մեր ընտանիքների անդամներից, մինչև անհատներ ու կազմակերպություններ, ովքեր բնապահպանության մեջ իրենց նպաստն են բերում իրենց ռեսուրսների շրջանակներում․ մեկը տարածք է տրամադրում, մեկը՝ թուղթ, համակարգիչ ու այլ տեխնիկական միջոցներ, մեկ ուրիշն՝ անվճար թռուցիկ է տպում, մեկը տրանսպորտի փող է տրամադրում։ Բազմաթիվ մարդիկ Ամուլսարի պաշտանության համար անհրաժեշտ ծախսերի գումար են նվիրաբերում, որը փոխանցում ենք Ամուլսարի պահապաններին և այլն։ Նմանատիպ օժանդակությունը միշտ թափանցիկ է, նվիրաբերված ռեսուրսների մասին միշտ հրապարակային հաշվետվություն ենք ներկայացնում։ Ինչպես տարբեր հանքակերներ ու վնասակար գործունեություն վարող բիզնեսներ, այնպես էլ՝ պետական պաշտոնյաներ ու քաղաքական դիվիդենտներ հավաքող անձինք հաճախ փորձել են մեզ պիտակավորել իբրև «գրանտակեր»՝ օգտվելով հանրության շրջանում դրամաշնորհ երևույթի ու դրամաշնորհ ստացող կազմակերպությունների նկատմամբ սերմանված հակակրանքից։ Այս հակակրանքի ու պարսավիչ վերաբերմունքի տարածումն ինքնին քաղաքական դիվիդենտներ հետապնդող գործունեություն է եղել երկար տարիներ ի վեր, բայց դրա մասին այստեղ չենք խոսի։ Դրամաշնորհը՝ որոշակի նպատակի համար նախատեսված փողը, ինքնին ո՛չ պարսավելի, ո՛չ գովելի բան է։ Այն ստանում ու բաժանում են ինչպես կառավարություններն, այնպես էլ՝ գրանցում ունեցող կազմակերպություններն ու իրականացնում են այդ փողով որոշակի գործունեություն։ Հաճախ այդ գործունեությունը վարելու համար ներգրավվում են ռեսուրսներ, այդ թվում՝ մարդուժ, որի համար տրվում է աշխատավարձ։ Դա դրամաշնորհի ծախսման ուղղություններից է, սակայն ամենափոքր մասը։ Իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունը կրկին պարսավելի բան չի կարող համարվել։ Պարսավելի է, սակայն, այն, որ ինչպես միջպետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհները հաճախ յուրացվում են, փոշիացվում, դարձվում անհատական հարստացման աղբյուր։ Բերենք Հայաստանին առնչվող երկու աղաղակող օրինակ՝ Համաշխարհային բանկի համար տնտեսագետ Յորգեն Անդերսոնի և իր գործընկերների զեկույցը, որտեղ նրանք հաստատում են, որ երկիր մտած միջազգային օգնության կապիտալը (ներառյալ պետության ստացած խոշոր դրամաշնորհներն ու զարգացման վարկերը) չի ծառայել իրենց նպատակին, յուրացվել և ապօրինաբար դուրս է հոսել օֆշորներ և պահվել իշխանավոր-բիզնեսմենների օֆշորային հաշիվներում։ Երկրորդ օրինակը Հայաստանի դատարաններում քննվող մեկ ու կես միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհային գումարների յուրացման գործն է, երբ Եվրամիության պատվիրակության աշխատակիցները և հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, հանցավոր համագործակցության գալով, Եվրամիության դրամաշնորհային ֆոնդից հսկայական գումարներ են յուրացրել, այդ թվում՝ բնապահպանական հորջորջված ծրագրերի շրջանակներում։ Հայաստանում բնապահպանության պետական ոլորտի դրամաշնորհային իրավիճակի, յուրացումների, վատնումների մասին նույնպես կարելի է երկար խոսել, դրանք և՛ իրավապահ մարմինների հետաքննության առարկան են, և՛ պետական քաղաքականություն սահմանող ինստիտուտների, սակայն կրկին այստեղ դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ։ Վերևի նախաբանը կարևոր ենք համարում, որպեսզի պարզաբանենք ու քննադատենք փետրվարի 12-ին ԱԺ-ում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությունը։ Նա, ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը հղում անող պատգամավորի, ասաց «…այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։ Գրիգորյանի հայտարարությունը վերը նշված բացասական վերաբերմունք ձևավորելու համատեքստի մեջ է տեղավորվում։ Հայկական բնապահպանական ճակատը երբևէ չի ստացել ՀԷԿ-երի հետ առնչվող որևէ դրամաշնորհ, Գրիգորյանի նշած 70․000 դոլարը մասնավորապես, և դրամաշնորհ՝ առհասարակ։ Իբրև իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ սա զրպարտություն է ոչ թե այն պատճառով, որ դրամաշնորհ ստանալն ու դա որոշակի նպատակի համար ծախսելը վատ բան է, այլ այն պատճառով, որ դրամաշնորհային ծրագիր անելու համար մեր նախաձեռնությունն առնվազն պետք է գրանցված կազմակերպություն լիներ, այնինչ այն քաղաքացիների կամավորական խումբ է։ Բացասական է նաև Գրիգորյանի մտահանգման թելը, թե իբր «հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։ Այսինքն, նրա ասածից կարելի է ենթադրել, որ «փող ստացան հերիք չէ՝ արածներն էլ մի բան չէր»։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հենց հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, արձագանքեց նախարարի հայտարարությանը և պարզաբանեց, որ ՀԷԿ-երի հետ կապված հիշատակված դրամաշնորհային ծրագիրն իրականացրել է իրե՛նց կազմակերպությունը, հիշատակեց, թե ով էր տրամադրել դրամաշնորհը, ինչ նպատակով էր այն օգտագործվել և ինչ կարևոր վերլուծություն էր արվել դրա արդյունքում։ Գրիգորյանին ծանր վիճակից հանելու համար «Փաստերի հավաքագրման հարթակը» փետրվարի 18-ին իր կայքում հրապարակեց հոդված, որում պարզաբանեց, որ Հայկական բնապահպանական ճակատը չի ստացել դրամաշնորհ, սակայն փորձեց մեղմել Գրիգորյանի դրությունը՝ նշելով, թե ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը հանդիսացել է վերը նշված դրամաշնորհային ծրագրի առաջին մասի (շուրջ 37.000 դոլար բյուջեով) մեկ տասնյակ փորձագետներից մեկը։ Ուզել են ասել, ՀԲՃ-ից ինչ-որ մեկը ինչ-որ գումար է ստացել։ Խորհրդանշական գումարը, որը ստացել է Լևոն Գալստյանը և որը համեմատելի չէ փորձագետների շուկայական վարձատության հետ (Էրիկ Գրիգորյանը շատ լավ գիտի այդ մասին, ինքն էլ վկայել է, որ շատ ավելի բարձր վարձատրությամբ է ապրել մինչև պետական պաշտոնյա դառնալը), չի կարող վերագրվել բնապահպանական ողջ նախաձեռնությանը. նույն կերպ, մեզանից ամեն մեկը տարբեր վարձու աշխատանքներ կարող է անել, բայց դա կապ չունի ողջ նախաձեռնության գործունեության հետ։ Հայկական բնապահպանական ճակատը նախարար Գրիգորյանից պաշտոնական նամակով հերքում պահանջեց, որին նախարարությունից պատասխանեցին միայն 20 օր անց՝ բառացի գրելով հետևյալը․ «Ի պատասխան Ձեր՝ 13.02.2020-ի դիմում-բողոքի հայտնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարար Է.Գրիգորյանը չի պատրաստվում հերքել գրությամբ հիշատակված ՀԷԿ-երի վերաբերյալ իր հնչեցրած միտքը»։ Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ կարելի է ապացուցված համարել այն, որ նախարարն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հրապարակել: Պարզ է նաև, որ նախարարը գիտի այդ մասին, քանի որ, անգամ եթե Աժ-ում ելույթի ժամանակ դիտավորությամբ չէր խեղաթյուրել փաստերը, ապա առնվազն այդ ելույթից հետո, Էկոլուրից ստացած նամակից իմացել է իրական փաստերի մասին: Եվ ուրեմն ինչո՞ւ է այս պետական պաշտոնյան նման ամբարտավան պատասխան տալիս քաղաքացիական նախաձեռնության կողմից իրեն ուղղված դիմումին: Մենք տպավորություն ենք ստանում, որ նախարարն իր պատվից ցածր է համարում ընդունել իր սխալն ու իր արարքների համար հաշվետու լինել իրեն ծառայության նշանակած հանրության առջև։ Ենթադրում ենք, որ եթե ՀԲՃ-ի փոխարեն նա նման կեղծ փաստեր շրջանառած լիներ, պատկերացնենք օրինակ, որևէ միջազգային կազմակերպության կամ դեսպանության առնչությամբ, ապա առանց վարանելու, մեծ արագությամբ հերքած կլիներ սուտ տեղեկությունները: Էրիկ Գրիգորյանի նման վարքագիծը նաև անվստահության նախադեպ է ստեղծում պետական պաշտոնյաների խոսքերի արժանահավատության վերաբերյալ: Այս առումով Գրիգորյանը գուցե օրինակ է վերցնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, ով արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ցանկանում պարզաբանել, թե իր տիրապետած տեղեկությունների համաձայն Ամուլսարի պայքարում ներգրավված ո՛ր անձինք կամ կազմակերպություններն են, որ ֆինանսավորվում են ինչ-որ հանքարդյունաբերողների կողմից: Ազգային Ժողովն ու Կառավարության մյուս անդամներն առաջիկա օրերին, թերևս ասելիք ունեն, կամ էլ իրենց լռությամբ կլեգիտիմացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման վարքը:


Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին...

13:19

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և...

12:58

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի...

12:40

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն Սիմոնյան

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն...

12:31

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ....

12:03

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը,...

11:45

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր...

11:28

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44