Անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից՝ ամեն ինչ անելու եմ, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ: Այս մասին ասել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ Իվանյան գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում:
Նախընտրական քարոզարշավի շրջանակում սա թեկնածու Բալասանյանի հերթական հանդիպումն էր, որի ժամանակ առաջնային անդրադարձը կրկին երկրի հետագա ճակատագրին էր վերաբերում։
«Տարածքների առնչությամբ պատմականը դեռ մի կողմ թողնենք, բայց Ադրբեջանը կամ դրանց մասին խոսող որևէ երկիր, եթե դույզն-ինչ կասկած ունենար, որ իրավական առումով հողի մի կտոր թեկուզ պատկանում է Ադրբեջանին, հիմա հազար անգամ մեզ դատի էին տվել, էլ ինչի էր կռվում»,- ասաց Բալասանյանը՝ նշելով, որ միաժամանակ պետք է հիշել, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի ու չի ունեցել, իսկ նման փորձերի արդյունքների նվազագույնը 120 տարի է, ինչին ականատես ենք։ Հակառակորդի կրակակետերը լռեցվել են և լռեցվելու են։
Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև կրթական ոլորտում առկա խնդիրներին: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանում սովորում է 1275 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։ Առկա համակարգում 600, հեռակա՝ 675 ուսանող է։ Ավելի քան 200 դասախոսներ կան։ Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն ընդհանրապես դասի չեն հաճախում, միայն՝ ստուգարքներին։ Քանի՞սն են ցածր առաջադիմության պատճառով դուրս մնացել։ Ոչ ոք։ Դուրս մնացողներ կան, իհարկե՝ 27-ը, սակայն բոլորն էլ բարձր առաջադիմությամբ, բայց նրանք վարձավճարը չեն կարողացել տալ»,- ասաց Բալասանյանը։ Նրա խոսքով, բուհը պետք է անվճար լինի բարձր առաջադիմություն ունեցողների համար:
Խոսելով Արցախի առողջապահության համակարգի մասին՝ Բալասանյանը նշել է, որ փորձել է հասկանալ, թե անցած ավելի քան քսան տարում կանխարգելիչ քանի միջոցառում է իրականացվել հանրապետությունում։
«Ի՞նչ է արել Առողջապահության նախարարությունը՝ ոչինչ, չնայած դրա մասին այսքան խոսում ենք։ Սպասում են, մարդիկ հիվանդանան, նոր տանեն հիվանդանոց, կաթիլային միացնեն։ Սա՞ է առողջապահության համակարգը»,- ասաց Բալասանյանը և հավելել, որ խնդիրները համակարգային և մասնագիտական լուծում են պահանջում:
Աղբյուր՝ tert.am
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03