Hetq.am-ը գրում է. Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։
«Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: Փոխնախարարն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում: Անահիտ Ավանեսյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018թ․-ի մայիսին։ Մինչ այդ նա դարձյալ աշխատել է առողջապահության ոլորտում: Մասնավորապես, 2015-ին, ապա նաև՝ 2016-2017թթ.-ին եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 2017-2018թթ.-ին, մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը։ Պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Ավանեսյանն ունեցել է 4 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, հողամաս և ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, ինչպես նաև՝ «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա։ Բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը 2018թ.-ին, նախքան պաշտոնը ստանձնելը, ունեցել է 1մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որից 4 մլն դրամ եկամուտ է ստացել, իսկ դրանից հետո՝ արդեն պաշտոնավարման ժամանակ, այդ շահաբաժնից ստացած տարեկան եկամուտը կազմել է 12,6 մլն դրամ: Անահիտ Ավանեսյանը data.hetq.am-ին հայտնել է, որ նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ–ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: 2018թ. մայիսից մինչև 2019թ.-ը փոխնախարարը ստացել է 3,9 մլն դրամ աշխատավարձ։ Փոխնախարարին կապակցված ընկերությունը հաղթում է պետական գնումներում Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք «Արֆարմացիան» ՓԲԸ-ին, որի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև նրա ամուսինն ու մայրը: Մասնավորապես, 2008-2015թթ.ին ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը: «Արմֆարմացիա»-ն դեղագործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.ին և հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: 2010-2017թթ, գնումների ժամանակ ընկերությունը մենաշնորհային դիրք է ունեցել «Մեթադոն» դեղի մատակարարման շուկայում, մասնավորապես այդ տարիներին՝ 5, 10 և 40 մգ «Մեթադոնի» դեղահաբերը մշտապես ձեռք են բերվել հենց «Արմֆարմացիա» ընկերությունից: Վերջինս միակ ընկերությունն է եղել, որ մասնակցել է մրցույթներին։ Մշտապես հաղթել է՝ դեղի արժեքը տարեցտարի թանկացնելով շուրջ 30%-ով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03