Չինական Alibaba կորպորացիայի հիմնադիր Զեք Ման (Մա Յուն) դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը` առաջ անցնելով հնդկական Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից: Այդ մասին են վկայում Bloomberg-ի կողմից երեքշաբթի օրը հրապարակված տվյալները: Գործարարի ունեցվածքը 44.5 միլիարդ դոլար է գնահատվում, ինչը նրան 18-րդն է դարձնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Ամբանիի կարողությունը, ով, ըստ Bloomberg-ի, անցած օրվա ընթացքում մոտ 5.8 միլիարդ դոլար է կորցրել, 41.8 միլիարդ դոլար է կազմում (վարկանիշի 19-րդ տեղը): Գործակալության փորձագետները նշում են, որ Մային հաջողվել է նվազագույնի հասցնել կորուստները (գործակալության տվյալներով` գործարարի կորուստը կազմել է օրական մոտ 1 միլիարդ դոլար)` ընկերության ամպային պահոցների միջոցով տվյալների մշակման ծառայության եւ բջջային հավելվածների աճող պահանջարկի հաշվին: Alibaba-ն հիմնադրվել է 1999 թվականին եւ համարվում է աշխարհում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով եւ թվային վճարումներով: Զեք Ման թողել է իր պաշտոնը կորպորացիայի հիմնադրման 20-ամյակին՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34