Արարատի մարզում այսօր՝ մարտի 10-ին, անասնաֆերմայում բռնկված հրդեհի հետեւանքով 150-ից ավելի խոզ է սատկել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ անասնաֆերմայի աշխատակիցներն անասնագոմից դուրս են բերել մայրացու խոզերին եւ գոջիներին, որից հետո նրանց միացել են Մասիսի եւ Արտաշատի հրշեջ-փրկարարները, ովքեր նույնպես դուրս են բերել ու անվտանգ վայր են տեղափոխել խոզերին։ Հրդեհը մարելուց հետո անասնագոմում հայտնաբերվել են 150-ից ավելի սատկած խոզեր ու գոջիներ, իսկ այն խոզերն ու գոջիները, որոնք որ փրկվել են, մեծ մասը, ըստ մասնագետի, հնարավոր է՝ չապրեն, քանի որ ստացել են այրվածքներ։ Հրդեհի հետեւանքով պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։ Shamshyan.com-ի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ անասնաֆերման հիմնել էին 2 եղբայրներ՝ վարկով. «Էս ֆերման զրոյից ստեղծել են 4 եղբայրներով, ովքեր «Ագբա Կրեդիտ Ագրկոլ» բանկից վարկ են վերցրել ու զրոյից ստեղծել են։ Առավոտից իրիկուն զբաղվում էին խոզաբուծությամբ եւ հենց 4 եղբայրների շնորհիվ նաեւ աշխատատեղեր էին ստեղծվել, հետագայում էլ պետք է ընդլայնվեր ու ավելանար աշխատողների թիվը։ Կրակը ոչ հոսանքից է առաջացել, ոչ էլ ֆերմայի աշխատակիցներից, այլ հարեւանի տնից, ում բազմիցս հորդորել, խնդրել ենք, որ դրսում չոր խոտը չվառի, սակայն տարիքով կին է, ուրիշ ձեւի մեզ թույլ չէինք տալիս նրան ասել։ Հիմա խնդրանքով դիմում ենք, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վարչապետը խրախուսել ու խրախուսում է աշխատատեղերի ստեղծումը։ Ուզում ենք հավատալ, որ կառավարությունը, ինչո՞ւ չէ, նաեւ Արարատի մարզպետարանը, օգնության ձեռք կմեկնի եղբայրներին, ովքեր այս փորձությունից պատվով դուրս կգան։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։ Նրանք կառավարությունից ոչ փող են ուզում, ոչ էլ՝ չգիտենք ինչեր, ուղղակի խնդրում ենք, առաջին հերթին, կառավարությունը միջնորդի վարկային կազմակերպությանը, «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ մի քանի տարով սառեցնի վարկը, իսկ կառավարությունն էլ պահուստային ֆոնդից գումար հատկացնի, բայց ոչ անվերադարձ, մարդիկ հաստատ 1-2 տարվա ընթացքում մայր գումարը կվերադարձնեն, բայց դրա արդյունքում նորից ֆերման կգործի, կբացվեն նոր աշխատատեղեր»։
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03