«Կարծում եմ՝ այս հնարաքվեն իրական տեսանկյունից որևէ ձև չկա, որ «այո»-ն հաղթի: Կասկած չունեմ, որ այս հանրաքվեում լինելու է սարքոցի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
Նրա խոսքով, չգիտի, թե ինչպես են իշխանություններն իրենց անհրաժեշտ այդ ձայներն ապահովելու, երևի արդեն ինչ-որ մեխանիզմ հնարել են, եթե, իհարկե, գնան հանրաքվեի: Միաժամանակ Ա.Վարդանյանն ընդգծեց, որ կեղծումներն ուշ թե շուտ բացահայտվելու են, ինչպես և եղել են ԱԺ ընտրությունների ժամանակ:
Նա ասաց, որ մեկ-երկու ամիս առաջ իշխող կուսակցության բոլոր պատգամավորներն ու վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ հանրաքվեն ժողովորդի պահանջն է.
«Հիմա հարց է ծագում. եթե ժողովրդի պահանջն է, ինչո՞ւ եք ընկել դռնեդուռ ու ժողովրդին համոզում, որ գնան քվեարկելու: Եթե ժողովրդի պահանջն է, ուրեմն հանգիստ թող նստեն գործի տեղերում, գործ անեն այս ժողովրդի համար ու եթե ժողովրդի պահանջն է, ժողովուրդը կգնա ու հանգիստ քվեարկեի: Բայց ժողովրդին ևս մեկ անգամ համոզում են գնալ ու մասնակցել հանրաքվեին: Սրանով կարող ենք ապացուցված համարել ևս մեկ սուտ, որ իշխանությունը մատուցում էր, թե ժողովրդի պահանջն է և այսօր փորձում է նույն այդ մարդկանց համոզել գնալ քվեարկելու»:
Ասուլիսին ներկա «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ այս իշխանությունը տարածում է միայն ատելություն և թշնամանք:
«Ատելությունն ու թշնամանքը մեր հասարակության մեջ երբևէ որևէ լավ բանի չի բերելու, աշխարհի որևէ հասարակության մեջ դա լավ ավարտ չի ունեցել: Լավ նպատակներ են ներկայացնում հասարակությանը, բայց իրենց միջոցները շատ վատն են, կեղտոտ քարոզարշավ են իրականացնում, որտեղ անընդհատ ատելություն են սերմանում հասարակության մեջ»,-նշեց նա:
Արա Վարդանյանն ասաց, որ գործ ունեն պոպուլիստների հետ, որոնք գործում են ըստ նախանշված ծրագրի, իրենց քայլերը պլանավորված է, ինչ-որ անում են, այսօրվա աշխարհում գոյություն ունեցող պոպուլիստական տեխնոլոգիաների անթերի օգտագործում է:
«Այս իշխանությունը գալիս էր իշխանության աղքատին հարստացնելու: Դա փաստ է, բոլոր իրենց հայտարարությունները դրա մասին էին: Ի՞նչ է իրականում տեղի ունենում. այսօր հարստանում է հարուստը, աղքատն էլ ավելի է աղքատանում: Դա ապացուցած է տնտեսապես, օրենքների բոլոր փոփոխություններով՝ սկսած եկամտային հարկի համահարթեցումից»,- նշեց նա:
Ա.Վարդանյանն ասաց, որ այս հանրաքվեն իր համար նաև Արցախի հարց է. «Կասկած չունեմ, որ լինելու է ինչ-որ մի փաստաթուղթ, որն անցնելու է ՍԴ վավերացմամբ: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ կասկածում, որ Հրայր Թվմասյանն ու ներկայիս ՍԴ դատավորները նման փաստաթուղթ չեն ընդունի, չեն ընդունի նաև Ստամբուլյան կոնվենցիան: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր Հայաստանում գնում է արժեհամակարգի ոչնչացում: Չեմ ասում, որ կոռուպցիան լավ բան է, նախկինում չեն եղել սխալներ: Իհարկե, շատ-շատ են եղել: Բոլոր իշխանություններն ունենալու են սխալներ, բայց այս իշխանության սխալներն ուղղակի սխալներ չեն, չպետք է խաղան այս երկրի անվտանգության հետ: Այսօրվա խաղը շատ ավելի մեծ է, քան կոռուպցիան, հանցագործությունը: Այսօր խաղի կանոնները փոխվել են, խաղը Հայաստանի ապագայի մասին է»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01