ARM | RUS |

OIE-ն խորհուրդներ ու առաջարկներ է ներկայացրել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ

12.03.20 | 18:06

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը – ԿԱՀԿ-ն (OIE) իր պաշտոնական կայքում հրապարակել է COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկատվություն՝ հարցերի և պատասխանների տեսքով: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հարցերը և պատասխանները.

Ի՞նչ է COVID-19

(CoV) Կորոնավիրուսներն իրենցից ներկայացնում են ՌՆԹ (ռիբոնուկլեաթթու) պարունակող վիրուսների մեծ ընտանիք: Դրանք կոչվում են կորոնավիրուսներ, քանի որ վիրուսային մասնիկները լիպիդային մեմբրանի շուրջ ունեն բծերի՝ սպիտակուցների, ինքնատիպ «պսակ» (корона):

CoV վարակները տարածված են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ: CoV-ի որոշ շտամներ կենդանական են /զոոնոզ/, ինչը նշանակում է, որ դրանք կարող են փոխանցվել կենդանիներից մարդկանց և ընդհակառակը, սակայն կան նաև շատ շտամներ, որոնք կենդանական չեն:Մարդկանց մոտ CoV-ն կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սովորական մրսածությունից մինչև այնպիսի ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ մերձարևելյան շնչառական սինդրոմը (MERS-CoV հարուցող) և սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV հարուցող):Մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SARS-CoV-ը մարդկանց է փոխանցվել ցիվետից, իսկ MERS-CoV-ը` միասապատավոր ուղտերից:2019թ-ի դեկտեմբերին անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր են գրանցվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Որպես այդ հիվանդության հարուցիչ՝ Չինաստանի իշխանությունները գրանցեցին նոր CoV-ը: Այդ ժամանակվանից ի վեր՝ մարդկանց մոտ COVID-19 հիվանդության դեպքեր են գրանցվել ինչպես Չինաստանի մի շարք նահանգներում, այնպես էլ մի շարք այլ երկրներում՝ մեծամասամբ նրանց մոտ, ովքեր նախկինում այցելել էին Ուհան կամ Հուբեյ: Վիրուսային տաքսոնոմիայի միջազգային հանձնաժողովը (ICTV) COVID-19 հիվանդությունն առաջացնող CoV-վիրուսն անվանանշել է որպես SARS-CoV-2: Սա վիրուսի գիտական ավանումն է: Վիրուսը կարող է կոչվել նաև «COVID-19 վիրուս» կամ «COVID-19-ի համար պատասխանատու վիրուս»: Իսկ COVID-19- ը վերաբերում է վիրուսով առաջացած հիվանդությանը:

Պատասխանատու են արդյո՞ք կենդանիները COVID-19-ի առկայության համար

Հավանաբար, COVID-19-ի առավել գերակշռող փոխանցման ձևը մեկ անձից մեկ այլ անձին փոխանցումն է:Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ COVID-19 վիրուսը կենդանական ծագում ունի: Ընթացիկ հետազոտությունները շատ կարևոր են՝ հիվանդության առկայության և տարածման կենդանական սկզբնաղբյուրները հայտնաբերելու (այդ թվում՝ ներգրավված կենդանիների տեսակները) և այս հիվանդության տարածման հարցում այդ կենդանի պահոցների /ռեզերվուար/ հավանական դերը հաստատելու համար: Այդուհանդերձ, ներկայումս հիվանդության առաջացման կենդանական սկզբնաղբյուրը առավել հստակ որոշելու և կենդանիներից մարդկանց հիվանդության փոխանցման ուղիները և ձևերը բացատրելու բավարար գիտական ապացույցներ չկան: Գենետիկական հաջորդականության տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 վիրուսը սերտորեն կապված է այլ CoV-ի հետ, որը շրջանառվում է (Rhinolophus) չղջիկների բնակատեղերում: Կա հավանականություն, որ այս հիվանդությունը մարդուն փոխանցվելու հարցում ներգրավված է եղել միջանկյալ՝ «միջնորդ», վարակակիր:Հիվանդության փոխանցման սկզբնաղբյուր հանդիսացող կենդանիներին պարզելու նպատակով իրականացվող գիտական հետազոտություների առաջնահերթ խնդիրները քննարկվել են COVID-19-ի վերաբերյալ ԿԱՀԿ (OIE) ոչ ֆորմալ խորհրդատվական խմբի նիստում և ԿԱՀԿ (OIE) վայրի կենդանիների հարցերով աշխատանքային խմբի նախագահի կողմից ներկայացվել ԿԱՀԿ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ ֆորումում (2020 թ. Փետրվարի 11-12,):

Կան արդյո՞ք կենդանի կենդանիների կամ անասնաբուծական արտադրանքների հետ կապված նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ է պահպանել

Չնայած COVID-19 վիրուսի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող անորոշությանը՝ ԱՀԿ-ն ներկայացրել է առաջարկություններ, որոնց համաձայն, կենդանի կենդանիների, թռչնաբուծական և անասնաբուծական արտադրանքների շուկաներ այցելելիս, անհրաժեշտ է պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները, մասնավորապես՝ կենդանիների և կենդանական ծագման ապրանքների հետ շփումներ ունենալուց անմիջապես հետո պետք է պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով և խմելու ջրով, խուսափել ձեռքերով աչքերին, քթին հպվելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիների կամ կենդանական ծագման փչացած մթերքների հետ շփումներից: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ցանկացած շփումներից այն կենդանիների հետ, որոնք կարող են բնակվել նման շուկաներում /օրինակ՝ թափառող շներ, կատուներ, կրծողներ, թռչուններ, չղջիկներ/: Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել, որպեսզի որևէ շփում չլինի գետնին կամ արտադրամասերի շինարարական շինություններում և շուկաներում թափված պոտենցիալ վարակ պարունակող կենդանական թափոնների և հեղուկների հետ: Վարակի տարածման կանխման վերաբերյալ ԿԱՀԿ-ի կողմից հրապարակված ստանդարտ ուղեցույցը ներառում է այնպիսի ցուցումներ, ինչպիսիք են՝ ձեռքերի կանոնավոր և պարբերաբար լվացումը, հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը արմունկով ծածկելը, խուսափելը սերտ շփումից այն մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական հիվանդության այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը: Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ապահովման ընդհանուր մեթոդներին, ապա անհրաժեշտ է առանձնակի զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի և կենդանական օրգանների հետ առնչվելիս՝ խոհարարական վերամշակում չանցած սննդամթերքի խաչաձև աղտոտում թույլ չտալու համար:Առողջ կենդանիներից ստացված և պատշաճ կերպով պատրաստված միսը անվտանգ է կիրառման համար:

Ի՞նչ է հայտնի COVID-19-ի և ուղեկից կենդանիների (կոմպանիոն) մասին

COVID-19- ի ներկայիս տարածումը վիրուսի մարդուց-մարդուն փոխանցման արդյունք է: Մինչ օրս չկա որևէ ապացույց առ այն, որ ուղեկից կենդանիները կարող են տարածել հիվանդությունը: Հետևաբար, ներկայումս չկան հիմքեր այդ կենդանիների բարեկեցությունը վտանգող միջոցներ ձեռնարկելու համար:Հոնկոնգի անասնաբուժության ազգային ծառայությունը ԿԱՀԿ-ին տեղեկացրել է այն մասին, որ վարակված տիրոջ հետ երկար ժամանակ շփման մեջ եղած շնից վերցված նմուշները ցույց են տվել SARS-CoV-2-ի առկայության դրական արդյունք (տես հրատապ ծանուցում (01/03/2020)): Իրական ժամանակում PCR մեթոդով անցկացված թեստի արդյունքները հաստատել են COVID-19 վիրուսի գենետիկական նյութի առկայությունը: Շան մոտ հիվանդության ոչ մի կլինիկական նշան չի հայտնաբերվել: Ինչպես նաև, չկան ապացույցներ այն մասին, որ շները որոշակի դեր են խաղում տվյալ հիվանդության տարածման գործում: Որոշելու համար, թե արդյո՞ք տարբեր կենդանիներ կարող են տուժել COVID-19 վիրուսից, և եթե այո, ապա ինչպե՞ս նրանք կտուժեն, անհրաժեշտ է անցկացնել հետագա հետազոտություններ:ԿԱՀԿ-ն կշարունակի տրամադրել թարմացված տեղեկություններ՝ նոր տեղեկատվություն ստանալուն պես:Ուղեկից կենդանիների տեղափոխման կամ վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությունը հաստատող կամ հիմնավորող որևէ ապացույց չկան:

Կան արդյո՞ք նախազգուշական միջոցներ, որոնք պետք է դիտարկել, եթե կենդանին շփվում է COVID-19-ով վարակված կամ վարակի առկայության կասկածի ենթակա անձի հետ:

Ներկայումս ապացույցներ չկան, որ ընտանի կենդանիները կամ այլ կենդանիներ կարող են վարակվել COVID-19-ով: Ապացույցներ չկան նաև, որ կենդանիները կարող են զգալի համաճարակային դեր ունենալ մարդկանց մոտ հիվանդության տարածման հարցում: Այնուամենայնիվ, քանի որ շատ հիվանդություններ կարող են կենդանիներից մարդուն փոխանցվել և հակառակը (խոսքը զոոնոզ հիվանդությունների մասին), խորհուրդ է տրվում սահմանափակել COVID-19-ով վարակված մարդկանց շփումը ընտանի կենդանիների և այլ կենդանիների հետ, քանի դեռ վիրուսի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնի չեն:

Կենդիներին խնամելիս պետք է պահպանել հիգենիայի այնպիսի տարրական կանոներ, ինչպիսիք են՝ կենդանիների, նրանց կերերի և պարագաների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պատշաճ օճառով լավանալը, ինչպես նաև խուսափել կենդանիներին համբուրելուց, թույլ չտալ, որ նրաք լեզվով դիպչեն Ձեզ, և, իհարկե, զերծ մնալ նրանց հետ սննդի համատեղ օգտագործումից:

COVID-19-ի առկայությունը քննության առնելիս՝ պետք է խուսափել ընտանի կենդանիների հետ սերտ շփումներից (հնարավորության դեպքում խնդրեք, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգ տանեն ձեր կենդանու մասին): Իսկ եթե չկան մարդիկ, որոնց կարող եք փոխանցել Ձեր ընտանի կենդանիներին, ապա անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները և նրանց հետ շփվելիս անպայմանորեն դեմքին դիմակ կրել:

Ի՞նչ կարող են անել ազգային անասնաբուժական ծառայությունները՝ կապված ուղեկից կենդանիների հետ:

Հանրային առողջապահությունը և անասնաբուժական ծառայությունները պետք է համատեղ աշխատեն՝ դրսևորելով առողջապահական միասնական մոտեցում, փոխանակեն տեղեկատվություն և անցկացնեն ռիսկերի գնահատումներ այն դեպքում, երբ COVID-19 ունեցող անձը հայտնում է ընտանի կենդանիների կամ այլ կենդանիների հետ իր շփումների մասին:Եթե ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է կայացվում՝ հետզոտել COVID-19-ով վարակված անձի հետ սերտ շփում ունեցած ուղեկից կենդանուն, ապա խորհուրդ է տրվում կիրառել հետազոտման RT-PCR մեթոդը՝ կենդանու բերանի խոռոչից, քթից, ֆեկցիաներից /rectum/ և ուղիղ աղիքից նմուշառումներ կատարելու և հետազոտելու միջոցով:Չնայած մի կենդանուց մյուսին COVID-19 վարակի անցման և տարածման մասին ապացույցների բացակայությանը՝ հարկավոր է սահմանափակել COVID-19-ի դրական արդյունքներով կենդանու և այլ կենդանիների միջև շփումները:

Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ,OIE) կողմից

Կորոնավիրուսի վերաբերյալ թարմ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման նպատակով՝ ԿԱՀԿ-ն մշտական կապի մեջ է գտնվում Ասիայի և Օվկիանիայի իր տարածաշրջանային ներկայացուցչությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԿԱՀԿ-ի պատվիրակի և Ազգային անասնաբուժական ծառայության, վայրի կենդանիների գծով ԿԱՀԿ-ի աշխատանքային խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ-ի) հետ: ԿԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է տվյալ հիվանդության սկզբնաղբյուրի բացահայտմանն ուղղված ընթացիկ հետազոտությունների և ուսումնասիրությունների գործնթացում ներգրավված փորձագետների ցանցի հետ։ Միաժամանակ իրականացվում է ասեկոսեների և ոչ պաշտոնական տեղեկատվության ամենօրյա մոնիթորինգ:

Հաշվի առնելով մարդկանց և կենդանիների մոտ՝ COVID-19-ի և մարդկանց մոտ հանդիպող այլ վարակիչ հիվանդությունների առաջացման միջև առկա նմանությունը՝ ԿԱՀԿ-ի ոչ պաշտոնական խորհրդատվական խումբը խորհուրդ է տալիս աշխատանքներ տանել վայրի կենդանիների սպառման դինամիկայի ուսումնասիրության ուղղությամբ՝ հիվանդության հետագա տարածման ռիսկի նվազեցման ռազմավարություն մշակելու նպատակով:

Այս համատեքստում՝ որո՞նք են անասնաբուժական մարմինների պարտավորությունները միջազգային համագործակցության ոլորտում

Կենդանիների մոտ COVID-19 վիրուսի հայտնաբերումը համապատասխանում է WAHIS տեղեկատվական համակարգում ԿԱՀԿ ծանուցման չափանիշներին՝ ԿԱՀԿ-ի անասնաբուժասանիտարական Կոդեքսի՝ ցամաքային կենդանիների մոտ անսպասելիորեն ի հայտ եկած արտառոց հիվանդություններին վերաբերող դրույթներին համապատասխան:

Ուստի, կենդաննիների մոտ COVID-19-ի հայտնաբերման ցանկացած դեպքի մասին պետք է անհապաղ ծանուցել Կենդանիների առողջության համաշխարհային կազամեկրպությանը (ներառյալ տեղեկատվություն կենդանու տեսքի, ախտորոշիչ թեստերի և համապատասխան համաճարակաբանական իրավիճակի մասին)։

Ռիսկերի մասին համաձայնեցված և նպատակահարմար իրազեկում և ռիսկի վերահսկում ապահովելու համար կարևոր է, որ անասնաբուժական մարմինները լինեն տեղեկացված և սերտորեն համագործակցեն առողջապահական և վայրի կենդանիների համար պատասխանատու մարմինների հետ:

Կարևորն այն է, որ COVID-19-ի նկատմամբ վախը հանգեցնում է ընտանի կամ վայրի կենդանիների նկատմամբ անընդունելի միջոցների օգտագործմանը, ինչը կարող է հարվածի տակ դնել նրանց բարեկեցությունն ու առողջությունը, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ կենսաբազմազանության վրա:


Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին...

13:19

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և...

12:58

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի...

12:40

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն Սիմոնյան

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն...

12:31

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ....

12:03

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը,...

11:45

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր...

11:28

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44