Մարտի 10-ին Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում ընտրողների հետ հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի թեկնածու նախընտրական շտաբից:
Ողջունելով բոլորին, Վ. Բալասանյանը խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, հայտնել իր մտահոգությունները:
«Եվ այսօր, և երեկ, թե Ադրբեջանը, թե այն երկրները, որոնք շահ են հետապնդում մեր տարածաշրջանում, խոսում են տարածքային ամբողջականության մասին: Այն տարածքը, որն այսօր մեր Սահմանադրությամբ է ամրագրված, առևտրի առարկա չէ, չի կարող լինել և թույլ չենք տալու, անձամբ ես»:
Բալասանյանի խոսքով չի կարելի թույլ տալ Արցախում դրածո իշխանություն, դա միանշանակ կործանարար կլինի: Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է լուծել Արցախի հարցը ռազմական ճանապարհով: «Երբևիցե Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով չեն կարողանալու լուծել»,-ասել է Վիտալի Բալասանյանը:
Բալասանյանի խոսքով, այսօր աշխարհը պայթունավտանգ վիճակում է, և չեն բացառվում սադրանքներն Արցախի սահմաններում։ Այս իրավիճակում պառակտված հասարակությունն ուղղակի վտանգավոր է։ Արցախի հերոսի խոսքով, խնդիրների մասին խոսել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, հայտնել իր խորը մտահոգությունը և այն, որ այդ պառակտումը կարող է ճակատագրական լինել։


13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01