ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի ամերիկյան զորքերի պահվածքը տարածաշրջանում` այլ երկրների նկատմամբ անիմաստ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին` հերքելով Թրամփի անհիմն մեղադրանքներն Իրանի դեմ ՝ վերջին շրջանում Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման հետ կապված, հայտնում է Press TV-ն: «Վտանգավոր քայլեր ձեռնարկելու եւ անհիմն մեղադրանքներ առաջադրելու փոխարեն Թրամփն, ավելի լավ է, վերանայի իր ուժերի ներկայությունն ու պահվածքը տարածաշրջանում»,- ասել է Մուսավին: Նա նշել է, որ նման գրոհներն Իրաքում ԱՄՆ-ի շահերի դեմ արաբական երկրում նրանց ապօրինի ներկայության արդյունքն են` շեշտելով, որ Վաշինգտոնը չի կարող ուրիշներին մեղադրել իրաքցի հրամանատարների սպանության հետ կապված իրաքցիների արձագանքի համար: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Միացյալ Նահանգները ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» շիական խմբավորման զենքի հինգ պահեստների ուղղությամբ` Էտ-Թաջում տեղակայված ռազմաբազայի հրթիռակոծմանը «համամասնական պատասխանի» շրջանակներում: Ըստ Պենտագոնի` «այդ հարվածները պաշտպանողական, համաչափ բնույթ են կրել եւ ուղիղ պատասխան էին Իրանից աջակցություն ստացող շիական խմբավորումների կողմից ստեղծվող սպառնալիքներին, որոնք կոալիցիոն ուժերի հետ միասին շարունակում են հարձակումները բազաների վրա»: Պաշտպանական գերատեսչությունում հիշեցրել են, որ չորեքշաբթի Էտ-Թաջում ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով երկու ամերիկացի ու մեկ բրիտանացի զինվորական է զոհվել, 14 մարդ վիրավորվել է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26