Աշխարհը փակում է սահմանները, սահմանափակում ուղևորությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, գրում է Reuters գործակալությունը:
Ամբողջ աշխարհում երկրները շարունակում են փակել սահմանները, սահմանել մուտքի և կարանտինային խիստ պահանջներ և սահմանափակել մարդկանց զանգվածային կուտակումները:
Աղբյուրը գրում է, որ ամերիկյան Apple ընկերությունը, Չինաստանից բացի, մինչև մարտի 27-ն ամբողջ աշխարհում կփակի իր բոլոր մանրածախ խանութները:
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում փակվել են թանգարանները, զբոսաշրջային տեսարժան վայրերը և չեղյալ հայտարարվել մի շարք մարզական միջոցառումներ, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսի փոխանցման ռիսկը:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ կփակի երկրի սահմանները Վենեսուելայի հետ:
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո, հաշվի առնելով վերջին ժամերի իրադարձությունները` թույլ տվեք տեղեկացնել, որ մարտի 14-ի ժամը 5.00-ից սկսած` կփակվեն Վենեսուելայի հետ բոլոր սահմանային անցակետերը»,-նշել է նա:
Սաուդյան Արաբիան վաղվանից երկու շաբաթով կդադարեցնի բոլոր միջազգային չվերթները, հայտնել Է SPA պետական լրատվական գործակալությունը:
Թայվանն, իր հերթին, ամբողջ Եվրոպայից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից ժամանած ուղևորներից կպահանջի 14 օրով ինքնամեկուսացվել, մինչդեռ Նոր Զելանդիան երկիր մտնող բոլոր մարդկանց համար համանման միջոցներ կսահմանի:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է ուրբաթ 500-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հրապարակային միջոցառումների արգելման մասին:
Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ արտակարգ օրենքներ կներկայացնի զանգվածային միջոցառումներն արգելելու համար, ասել է կառավարության աղբյուրը:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան, որտեղ բնակվում է մոտ 12 միլիոն մարդ, գիշերային պարետային ժամ է հայտարարել և առևտրի կենտրոններին կոչ է արել մեկ ամսով դադարեցնել իրենց աշխատանքը:
ԱՀԿ-ն երեկ հաղորդել է, որ Եվրոպան հայտարարել է կորոնավիրուսի համավարակի կենտրոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։
«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34