Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դաթոնի մոտ Վաշինգտոնից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ վերջինս հանդիպումներ էր ունեցել Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի հետ, կորոնավիրուս է հայտնաբերվել, այս մասին գրում է CNN-ը:
Իր հայտարարության մեջ նախարար Պիտեր Դաթոնն ասել է, որ ուրբաթ առավոտյան արթնացել է «կոկորդի ցավով և ջերմությամբ» և «հետագայում անցել է COVID-19-ի թեստ», որը դրական պատասխան է ցույց տվել:
Դաթոնն իր հայտարարության մեջ նշել է, որ իրեն «նորմալ» է զգում, սակայն մտավախություն ունի, որ կարող է վարակած լինել նաև կառավարության մյուս անդամներին և վարչապետ Սքոթ Մորիսոնին:
Սպիտակ տունը ուրբաթ հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը կորոնավիրուսի ախտանիշներ չի դրսևորում և տնից աշխատում է «նախազգուշական նկատառումներից ելնելով»:
Ավստրալիայում այս պահի դրությամբ գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի 184 դեպք:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 18 դեպք։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44