Երևանի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ` «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն նոր տիպի կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար միջազգային ստանդարտներին համապատասխան մաքրող միջոցներով այսուհետև ախտահանելու է հասարակական տրանսպորտը` ավտոբուսները, տրոլեյբուսները, երթուղային տաքսիները: Ախտահանվելու են նաև մետրոպոլիտենի բոլոր գնացքները:
«Ամեն օր` հերթափոխի վերջում` ժամը 19:00-ից մինչև ուշ գիշեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 150 ավտոբուս, 51 տրոլեյբուս և մետրոյի 33 շարժակազմ ախտահանվելու է: Մենք մաքրում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆրանսիական հատուկ ախտահանիչ միջոցներով»,- ասաց «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մելս Պողոսյանը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ դեռևս հստակ չգիտեն, թե որքան կտևեն այս ախտահանման միջոցառումները: «Այս ախտահանման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ և Առողջապահության նախարարի կողմից ստացված ցուցումների հիման վրա»,- ասաց Գալստյանը:
«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եղավ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի պարկում, որտեղ մասնակցեց քաղաքային տրանսպորտի ախտահանման գործողություններին: «Այսօր շահագործվում է 51 տրոլեյբուս, որոնք կախտահանվեն այնքան ժամանակ, մինչև տեսնենք, թե կորոնավիրուսն ինչպիսի տարածում կունենա: Առավոտյան` աշխատանքը սկսելիս, վարորդները կտեղեկացնեն ուղևորներին ախտահանման մասին, որպեսզի նրանք վստահ լինեն, որ հասարակական տրանսպորտը հնարավորինս անվտանգ է»,- նշեց «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը:
Ախտահանման գործողություններ իրականացվելու են նաև Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01