Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսն այն «շունն» էր, որը ստիպեց Փաշինյանին մեկուսանալ Սևանում
Պետական մտածելակերպից զուրկ և զուտ անձնական և նեղ խմբային շահերով առաջանորդվող մեր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որքան կռահում եմ, վերջապես հասկացան, թե ինչ խնդիրներ է ստեղծել մեր երկրի համար կորոնավիրուսը և դրա ահագնացող տարածումը:
Վերջին տվյալների համաձայն հիվանդների թիվը 20-ն է:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ և առաջինն է այս իշխանավորներից, որ բարձրաձայնում է, որ «կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն»։
Ինչպես կասեր այս դեպքում «դասականը»՝ «Իյա, իրո՞ք»:
Այս պարագայում չի կարելի առաջնորդվել՝ «Լավ է ուշ, քան երբեք» արտահայտությամբ, քանի որ իշխանությունների խայտառակ և անլուրջ պահվածքը, երբ Հայաստանում գրանցվեց առաջին վիրուսակիրը խնդրին տեղյակ մասնագետների մոտ կասկած չէր հարուցում, որ շատ կարճ ժամանակ անց մենք ավելի մեծ խնդիրներ ենք ունենալու:
Հիշեցնեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 27-ին հայտարարեց. «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Չեմ ուզում հավատալ, որ նա տգետ է: Համոզված եմ, որ Թորոսյանը դա ասել էր թիմային շահերից դուրս գալով՝ «այո»-ի քարոզը շարունակելու նպատակով:
Իսկ մարտի 1-ին վարչապետ Փաշինյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ իրեն բնորոշ ոճով հայտարարեց. «Կորոնավիրուսը ում շունն ա…»՝ փորձելով կրկին հասարակությկանը համոզել և կեղծել իրականությունը, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է:
Փաշինյանի «ջայլամային» քաղաքականությունը որոշ ժամանակ անց ցույց տվեց, որ «անհայտ տիրոջ կորոնավիրուսն այն շունն է, որը ստիպեց «դուխով» Փաշինյանին լքել Երևանը և պատսպարվել Սևանում:
Հ.Գ. Ժամանակն է սթափվել և կոնկրետ քայլերի դիմել:
Ի դեպ, շատ զզվելի է, երբ համացանցում իշխանական սպասարկուները և երկրպագուները փորձում են այս ամենում միայն մեղադրել էջմիածինցի կնոջը՝ դրանով քողարկելով, որ ի սկզբանե իշխանությունները շատ անլուրջ և մատների արանքով են վերաբերվել կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման խնդրին»:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44