Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթ Ծաղկաձորում կարանտին անցած ֆեյսբուքի օգտատեր Մելինե Մելքոնյանը պատմել է մեկուսացման մեջ գտնված օրերի մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Մելինե Մելքոնյանը առաջին հերթին շնորհակալության իր զգացումն է արտահայտել «Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իրավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կային մեծատառով մարդիկ»,- նշել է նա:
Կարանտին անցած օգտատերը գրել է նաև, որ տեղի ունեցածը մեկուսացում չէր, այլ համագործակցություն իշխանությունների հետ՝ հանուն բոլորի անվտանգություն․ «Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել»,- գրել է Մելքոնյանը:
Մեկուսացման մեջ գտնվողները ապահովված են եղել հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքը եղել է մաքսիմալ արագ, անգամ եթե դրանք եղել են «ուղղակի զվարճալի»: Օգտատերը շնորհակալություն է հայտնել բժիշկներից, սանիտարներից և ողջ սպասարկող անձնակազմին նշելով, որ ամեն րոպե զգացել են պետության հոգածությունը․ «Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է: Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է»,- նշել է նա:
Օգտատերը կոչ է արել նաև հետևել կանխարգելման կանոններին, պաշտոնական ու ստուգված լրահոսին ու զորակցություն հայտնել Էջմիածին քաղաքի բնակիչներին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01