Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ առևտրային բանկերը ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այս մասին Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայություն հայտարարություն է տարածել:
«Մասնավորապես` Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև այդ իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել իրենց սպասարկող Բանկի պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար, եթե բանկի կողմից արդեն իսկ չեն ձեռնարկվել նմանատիպ միջոցառումներ: Ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեց հաճախորդների մասով, նախապես վարկառուի ներկայացրած դիմումի դեպքում, բանկերի կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում։ Առանձին դեպքերում, ելնելով բանկերի քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում բանկի կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հետաձգված ժամկետներում մարումներ չիրականացնելու դեպքում նշված անձանց վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն հաշվարկվի տույժեր և տուգանքներ, ինչպես նաև չի վատանա նշված հաճախորդների վարկային պատմությունը: Հնարավոր է նաև ժամկետների երկարացում` վարկային բեռի հնարավոր ավելացումը կանխելու նպատակով: Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն: Կոչ ենք անում հնարավորինս հաճախ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և բանկային օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը»,-ասվում է հայտարարությունում:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44