ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՄԱՍ 3 (ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ) Թարմացված! ( որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ) Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, որ արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ❗համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ❗ժամանցային միջոցառումները, ❗տոնական և հիշատակի միջոցառումները,( ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները դպ այլ) ✅Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում սահմանվելու են մասնակցության ավելի լայն հնարավորություններ` հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։ Ո՞Ր ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ❗Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության: ❗Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ `մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն: Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից: ( Բազմաթիվ մոլեր եւ առեւտրի սրահներ իրենք են նման որոշում կայացրել՝ ավելի վաղ) Այս պահի դրությամբ դեռևս ցուցում չկա կոնկրետ տարածքների մասով։ Երեկվա քննարկումներից պարզ է դառնում, որ կառավարությունը փորձելու է սահմանափակումներ կիրառելիս հակակշիռներ գտնել տնտեսվարողների շահերի պաշտպանության համար։ Սակայն միանշանակ է, որ արտակարգ դրության որոշմանը պետք է հետևի տնտեսվարողներին աջակցության հստակ ընթացակարգերը: Իհարկե, ծանր ժամանակներ են պետության համար, սակայն ավելի ծանր ժամանակներ են պետության տնտեսական հենարանը կազմող տնտեսվարողների համար: Նույնիսկ այն պարագայում, երբ որոշակի տարածքում չկիրառվի արտակարգ դրության սահմանափակումները, արտակարգ դրությունը հսկայական հարված է տնտեսվարողների և գործատուների համար: Ամփոփելով՝ այս պահի դրությամբ` ✅Խանութները ✅Դեղատները, ✅Բանկերը, ✅Պետական հաստատությունները և կառույցները, մասնավոր հիմնարկները (օրինակ` քաղաքացիներին տարբեր ծառայություններ մատուցոց կազմակերպություններ եւ այլն )ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ աշխատել: Սննդի պաշարներ կան, գնեք միայն այնքան, ինչքան պետք է տանը մնալու համար։ Խանութներում կուտակումները նույնքան վտանգավոր են ձեր ու շրջապատի համար։ ✅Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: Առողջապահության նախարարի հայտարարությունից պարզ դարձավ, որ բժշկական կազմակերպությունների ձևաչափը հստակեցվելու է այսօր:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42