Սպիրտի գնի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետեւ սպիրտի նվազագույն գին հասկացություն կա, որը փոխվել է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գնի բարձրացումը կապված է բացառապես դրա հետ եւ կորոնավիրուսից առաջ ու հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Երկրորդ ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գների փոփոխություն կորոնավիրուսից առաջ ու հետո տեղի չի ունեցել: Տեղի է ունենում գնային փոփոխություն կապված նպարեղենի հետ՝ հնդկաձավար, ոսպ եւ այլն: Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային գնումներ են իրականացնում: Արդեն ասվել է, որ խանութները, ցանցերը որեւէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն: Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցերի առեւտուրն աճել է միջինում 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակներում նվազել է: Ես ուզում եմ կոչ անել, որ փոքր ու միջին բիզնեսի մասին չմոռանաք: Ես հասկանում եմ, որ սուպերմարկետներից ավելի հարմար է առեւտուր անել, բայց այսօր մեծ ծավալի ապրանքներ են կուտակված փոքր կրպակներում ու խանութներում, որոնք այդ ապրանքը սպառելու խնդիր ունեն»,-ասաց վարչապետը:
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44