Այս մեկուսացված վիաճակը հարիր չէ մայրաքաղաքի այն քաղաքապետին, որն այդքան վստահության քվե էր ստացել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երկրում արտակարգ իրավիճակ և սպասվող ավագանու նիստի վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանի լռությանը:
Խաժակյանը հիշեցրեց, որ երեկ քաղաքապետը տեսաուղերձ հրապարակեց քաղաքապետարանից, սակայն դրանից առաջ հրաժարվել է հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: Նա նաև հիշեցրեց, որ մարտի 19-ին պետք է Երևանի ավագանու նիստը տեղի ունենար, որի ժամանակ պետք է քննարկվեր բյուջեի կատարողականը, սակայն քաղաքապետը կրկին համապատասխան քայլեր չի ձեռնարկել:
«Հիմա մեզանից գրավոր է կարծիք հարցնում՝ մարտի 19-ի նիստը հետաձգվի, թե ոչ: Ես՝ և՛ քաղաքապետի առաջին տեղակալի միջոցով, և՛ քաղաքապետին անձամբ ասել եմ, որ այդ հարցը քննարկման անհրաժեշտություն ունի, իհարկե, գրավոր էլ այդ հարցը կբարձրաձայնենք, բայց տպավորություն է, որ քաղաքապետը խուսափում է հանդիպումներից»,-ասաց ավագանու անդամը:
«Իհարկե, ես կարող եմ հասկանալ, որ այսպիսի համաճարակային իրավիճակում ցանկացած մարդ խուսափում է առերես շփումներից, բայց վարչապետը աշխատանքի մեջ է, ԱԺ-ն երեկ նիստ գումարեց, Կառավարության օպերատիվ շտաբն աշխատում է, և այս ամենից կտրված է քաղաքապետը:
Առնվազն տարօրինակ էր, որ քաղաքապետը անգամ Կառավարության նիստին ներկա չէր»,- դիտարկեց նա:
Խաժակյանը, լրատվության միջոցով քաղաքապետին, կոչ արեց դուրս գալ և շրջել քաղաքով, որպեսզի տեսնի, թե ինչպես է ախտահանվում, օրինակ՝ տրանսպորտը, թե պոլիկլինիկաներում ինչ վիճակ է: Նրա խոսքով՝ համայնքապատկան է նաև շտապօգնության ծառայությունը, և քաղաքապետը պետք է անձամբ գնար և քաջալերեր աշխատակիցներին: «Կան գործողություններ, որոնք քաղաքապետը պետք է իրականացներ, բայց ինչ-որ վախերից ելնելով՝ լռում է»:
Հարցին, թե արդյո՞ք սա կարող է հիմք հանդիսանալ կարծելու, թե քաղաքապետը կրկին թաքուն արձակուրդ է վերցրել, Խաժակյանը պատասխանեց, որ հավանական է, քանզի փորձը ցույց է տվել, որ քաղաքապետի մոտ ստացվում է՝ փաստաթղթերն այնպես ձևակերպել, թե իբրև արձակուրդում է գտնվում:
Դիտարկմանը, թե ի վերջո ի՞նչ է որոշվել մարտի 19-ին սպասվող Երևանի ավագանու նիստի վերաբերյալ՝ Խաժակյանը պատասխանեց, որ ըստ քաղաքապետի գրավոր հարցման պատասխանների՝ պարզ է դառնում, որ հատկապես այս իրավիճակում, նիստը պետք է հետաձգվի, սակայն կար օրակագրային հարց, որն ըստ օրենքի՝ եթե մարտի 20-ին չհաստատվի, ապա քաղաքապետն ավագանուն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:
«Մենք քաղաքապետին ասել ենք, որ այս մասով մտահոգ ենք, որովհետև այս խնդիրն իրավական առումով պետք է կարգավորվի, ի վերջո, պետք է հասկանալ՝ այդ նիստը հետաձգվում է, չեղարկվում է, իրավական հետևանքն ինչպիսին է լինում: Քաղաքապետը ոչ մի պատասխան այս մասով դեռ չի տվել»,- շեշտեց Խաժակյնաը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01