«Արտակարգ դրության իրավական ռեժիմով ԶԼՄ-ները պետք է ներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն և հղում անեն դրան: Այդ տեղեկատվությունը պարետատան տեղեկատվություն է: Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման համար ստեղծվել է պարետատուն: ԶԼՄ-ներն այս տեղեկատվությունը ներկայացնելիս կարող են հղում անել նաև պետական պաշտոնյաներին: Արգելքները չպահպանելու դեպքում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով առկա է նաև պատասխանատվություն ԶԼՄ-ների համար»,- այս մասին հայտնեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարությունում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր տված Ճեպազրույցի ժամանակ: Փոխնախարարը նշեց, որ այս պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց: «Այդ թվում նաև սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք վերաբերում են բացառապես կորոնավիրուսին՝ ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս, դրանց տարածման դեպքերին, վարակված անձանց, նրանց քանակին, նրանց հետ շփում ունեցած անձանց քանակին, մեկուսացվածներին կամ ինքնամեկուսացվածներին»,- հայտնեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ նման դեպքեր արդեն արձանագրվել են և պարետատանն արդեն հանդիպում է կազմակերպվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պարզաբանվել հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության շրջանակները: «Հրապարակումների սահմանափակումների մասին ասվում է, որ կոնկրետ վարակակիրների, ինչպես նաև նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չպետք է տրամադրվի առհասարակ՝ ո´չ իրավաբանական, ո´չ էլ ֆիզիկական անձանց կողմից: Ըստ էության արտակարգ ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիների կոնկրետ իրավիճակներ քննարկվեն և դեպքեր մատնանշվեն»,- հայտնեց Դանիելյանը և հավելեց. « Այդ տեղեկատվության հրապարակումը արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտում է և ոստիկանությունը կարող է դիմել այդ անձանց՝ հրապարակումները վերացնելու պահանջով: Մոնիթորինգ է արվում, նյութերն ուղարկվում են ոստիկանությանը, որը վարչական պատախանատվության ենթարկելու լիազորություն և հետևանքները վերացնելու լիազորություն ունի»: Փոխնախարարը նշեց, որ նման տեղեկատվություն ոստիկանությանը ներկայացվոմ է պարբերաբար, և ինչքան տեղյակ է եղել են նաև ԶԼՄ-ների առանձին հաղորդումների մասին դեպքեր: Փոխնախարարը վերընթերցեց արտակարգ դրություն սահմանելու մասին նախօրեին կառավարության ընդունած փաստաթղթով նախանշված սահմանափակումները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01