Ֆրանսիայում տեղաշարժման սահմանափակումների խախտման համար տուգանքը կարող է բարձրացվել մինչեւ 375 եվրո վճարման ժամկետները խախտելու դեպքում: Կարանտինի կանոններին չհետեւելու համար պատիժ սահմանող հրամանը հրապարակվել է պետական պաշտոնական «Ժուռնալ օֆիսյել» տեղեկատուում:
«Հրամանը չորրորդ աստիճանի տուգանք է սահմանում հաստատված պարտավորությունների արգելքի խախտման կամ շեղման դեպքում: Ֆիքսված տուգանքը եւ մեծացված ֆիքսված տուգանքը կազմում են համապատասխանաբար՝ 135 եւ 375 եվրո»,- նշված է որոշման մեջ: Նշվում է, որ տուգանքը կարող է մեծացվել մինչեւ 375 եվրո այն օրենքով սահմանված 45 օրում չվճարելու դեպքում: Ավելի վաղ ֆիքսված տուգանքի գումարը կազմում էր 38 եվրո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ֆրանսիացի իրավապահների տվյալների՝ կարանտինի առաջին օրը Փարիզում եւ քաղաքի արվարձաններում ոստիկանությունը կատարել է գրեթե 8 հազար ստուգում: Երեք ձեռնարկությունների ղեկավարություն տուգանվել է սահմանված կանոններին չհետեւելու համար:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ երկրի տարածքում մոտ 100 հազար ժանդարմ եւ ոստիկան է ներգրավված ստուգումներ անցկացնելու նպատակով փողոցներում պարեկելու համար:
Ֆրանսիայում մարտի 17-ից գործում են երկրում քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումներ: Բնակիչներին կարգադրված է փողոցներով տեղաշարժը նվազագույնի հասցնել: Անհետաձգելի գործերով, այդ թվում՝ սննդամթերք եւ դեղեր գնելու, հեռավար ռեժիմով աշխատելու անհնարինության դեպքում աշխատանքի ուղեւորվելու եւ բժշկին այցելելու համար պահանջվում է ունենալ լրացված դիմում, որում նշված են տանից դուրս գալու նպատակը եւ նշանակման վայրը:
Ֆրանսիայի Առողջապահության գործակալության վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 7730, որից մահվան ելքով՝ 175: Վերջին օրում վարակվածների թիվն աճել է 1097-ով, իսկ մահվան դեպքերը՝ 27-ով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26