ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հավանությունը ստացած օրինագիծը երկրի բնակիչների համար կորոնավիրուսի տարածման հետեւանքները մեղմելու ծրագրի վերաբերյալ: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օրինագծի շրջանակում բյուջեից կհատկացվի տասնյակ միլիարդավոր դոլար միլիոնավոր ամերիկացիների օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկման պատճառով: Նախաձեռնությունը կոչված է նաեւ մեղմելու որոշ տնտեսական դժվարություններ՝ ֆինանսական օգնություն տրամադրելով նրանց, ովքեր ճգնաժամից ավելի շատ են տուժել, ներառյալ գործազրկության նպաստները: Փող կհատկացվի հիվանդության պատճառով վճարովի արձակուրդի համար, իսկ ընտանեկան հանգամանքներով արձակուրդի միջոցները կմեծացվեն: Նախաձեռնությունը յուրաքանչյուր ամերիկացու նաեւ կապահովի կորոնավիրուսի ախտորոշման անվճար հետազոտության իրավունքով, անգամ եթե ապահովագրություն չունի: Կոնգրեսականները երկուշաբթի օրինագծում նաեւ «տեխնիկական շտկումներ» էին արել, որոնք, ըստ էության, կրճատել են հիվանդության դեպքում արձակուրդի համար հատկացվող միջոցները:
Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ Կոնգրեսից արդեն ստացել էր 8,3 մլրդ դոլար՝ համավարակի տարածումը զսպելու համար:
Ջոնս Հոփքինս համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ նահանգային իշխանությունների տվյալների հիման վրա, երկրում վարակման դեպքերն անցել են 7,7 հազարից, մահացել է նվազագույնը 118 մարդ:
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34