Ամերիկյան ավտոմոբիլային երեք հսկաներ General Motors-ի, Ford-ի եւ Fiat Chrysler-ի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցնում է արտադրությունն իրենց գործարաններում: Այս մասին նշվում է ընկերությունների կայքերում հրապարակված հայտարարություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ford-ի` Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում գտնվող ձեռնարկություններում արտադրությունը կդադարեցվի հինգշաբթի երեկոյան մինչեւ մարտի 30-ը` գործարանները մանրակրկիտ մաքրելու եւ ախտահանելու համար»,- նշել են Ford-ի ներկայացուցիչները: Նրանք պարզաբանել են, որ խորհրդակցություններ կանցկացնեն Ավտոարտադրության աշխատակիցների միավորված արհմիության հետ` որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատակիցների առողջությունը պաշտպանելու համար: General Motors-ում հայտարարել են, որ կորպորացիան «դադարեցնում է արտադրությունը Հյուսիսային Ամերիկայում` շուկայում պայմանների պատճառով` մաքրման աշխատանքների իրականացման եւ անձնակազմի պաշտպանության համար»: Ընկերությունում նշել են, որ «կասեցումը կտեւի առնվազն մինչեւ մարտի 30-ը»: Դրանից հետո General Motors-ը շաբաթական գնահատականների հիման վրա կորոշի` երբ վերսկսել աշխատանքը: Fiat Chrysler-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը «համաձայնել է դադարեցնել արտադրությունը Հյուսիսային Ամերիկայի գործարաններում» չորեքշաբթիից մինչեւ մարտի վերջ: Կորպորացիայում նաեւ հայտարարել են որ ձեռնարկություններում ախտահանում կիրականացվի:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44