Չինացի գիտնականներն ու առողջապահության ոլորտի փորձագետները, ովքեր ներգրավված են երկրում կորոնավիրուսների դեմ պայքարում, կարծում են, որ ամենավատն անցյալում է` չհամաձայնելով նախազգուշացումների հետ այն մասին, որ հիվանդությունը կարող է սեզոնային դառնալ կամ, ինչը ավելի մահաբեր է, այս տարի ավելի ուշ «երկրորդ ալիք» կարող է սկսվել, փոխանցում է Reuters-ը: Քանի որ պանդեմիան շարունակում է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս, աճող թվով երկրներ նախապատրաստվում են ամենավատ սցենարին, որի դեպքում բռնկումը կավարտվի հաջորդ տարվանից ոչ շուտ: Սակայն Չինաստանում բժշկական խորհրդատուները վստահություն են հայտնել, որ երկրի կողմից ձեռնարկված խիստ միջոցառումներն արդյունավետ են եղել, որպեսզի հաջորդ բռնկումը մի քանի շաբաթվա ընթացքում լիարժեք վերահսկողության տակ առնվի, գոնե` երկրի ներսում: Չնայած արտասահմանից «ներմուծված» դեպքերի վերաբերյալ մտավախություններին` փորձագետները նշում են, որ Չինաստանը պետք է կարողանա վերացնել COVID-19-ը այն նույն ձեւով, ինչպես դա արեց 2003-ին SARS-ի բռնկման ժամանակ: Ի վերջո, SARS-ը կանգնեցվեց այն բանից հետո, երբ կառավարությունը ախտորոշիչ եւ կարանտինային խիստ միջոցառումներ ձեռնարկեց: Չինաստանի ցիտոկենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Չժենլյանը պաշտոնական Daily Youth թերթին հայտնել է, որ երկիրը ձեռնարկել է կորոնավիրուսը հաղթահարելու համար անհրաժեշտ «100 քայլերից 99»-ը, բայց նաեւ նախազգուշացրել է, որ եթե վարակը դուրս գա վերահսկողությունից այլ երկրներում, դա «կարող է նվազեցնել Չինաստանի կողմից արված ծախսերի եւ զոհաբերությունների արժեքը»: Չորեքշաբթի օրն Ուհան քաղաքում համաճարակի բռնկման սկզբից ի վեր վիրուսի «ներքին» փոխանցման նոր դեպք չի գրանցվել: Սակայն «ներմուծված» դեպքերը հասել են ռեկորդային մակարդակի` 34-ի: Ընդ որում, հինգ օր անընդմեջ դրանց թիվը գերազանցում էր երկրի ներսում վարակի փոխանցման դեպքերի քանակը: Մոլեկուլային կենսաբանության համալսարանի տնօրեն Իեն Հենդերսոնն ասել է, որ վիրուսը զսպելու ուղղությամբ Չինաստանի ջանքերն «արտակարգ» են, բայց կարող է երկրորդ բռնկումը լինել, այս անգամ` ներմուծված: Որոշ փորձագետներ խոսում են այն մասին, որ COVID-19-ը սովորական գրիպի նման սեզոնային հիվանդություն կարող է դառնալ:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01