Նավթային թրեյդերները, որոնք ՕՊԵԿ+-ի գործարքի տապալման եւ նոր կորոնավիրուսի պատճառով շուկայի փլուզում են ապրում, հայտնել են, որ իրավիճակը կարող է վատթարանալ եւ նավթի արժեքը կընկնի բարելի դիմաց մինչեւ 20 դոլար եւ ավելի ցածր, հայտնում է Bloomberg-ը: Այսպիսի կանխատեսում են կատարել գործակալության հարցմանը մասնակցած 20 մասնագետից 18-ը: Նրանց կարծիքով՝ WTI տեսակի նավթը վաճառվելու է եւս 3-5 դոլարով էժան: Ընդ որում՝ այսպիսի ցածր գինը կարող է պահպանվել ինչպես մի քանի շաբաթ, այնպես էլ մինչեւ տարվա վերջ, նշել են գործակալության զրուցակիցները: Հնդկական նավթագազային Bharat Petroleum Corp ընկերության տնօրեն Ռամամուֆրի Ռամաչանդրանի խոսքով՝ նավթը 20 դոլար նիշը «հեշտությամբ կանցնի» արդեն ապրիլի կեսին: Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարում նավթն արդեն 60 տոկոսով էժանացել է՝ հասնելով մինչեւ 2003 թվականի նվազագույնին, նշում է գործակալությունը: Ընդ որում՝ մի շարք թրեյդերներ նշել են, որ նավթի արժեքն այնքան սաստիկ է ընկել, որ խաղացողների մի մասը սկսել է վառելանյութ գնել՝ ապագա աճի հույսով պաշարելու համար, նշում է Bloomberg-ը: Մյուս թրեյդերները կարծում են, որ գները կշարունակեն նվազել մինչեւ այն մակարդակ, որի դեպքում արտադրողները կդադարեն շահույթ ստանալ, ինչը նրանց կստիպի դադարեցնել արդյունահանումն ու մատակարարումները: Թրեյդերների մի մասը նվազագույն նիշ է համարում ամերիկյան թերթաքարային նավթի արտադրության արժեքը: «WTI-ն կընկնի ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ինքնարժեքից ցածր, որը կազմում է [բարելի դիմաց] մոտ 20 դոլար»,- հայտարարել է չինական Shanghai Youlin Investment Management հեջ ֆոնդի վերլուծաբան Սո Չժան Չենֆենը: Նրա կարծիքով՝ մեկ ամսում նավթային գնանշումները կարող են հասնել 15 դոլարի: Խոշորագույն բանկերի վերլուծաբանները նույնպես կարծում են, որ առաջիկա ամիսներին նավթի արժեքը կշարունակի նվազել: Goldman Sachs-ի փորձագետները, մասնավորապես, հայտնել են, որ բանկը Brent-ի արժեքը 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար նվազեցրել է 10 դոլարով՝ բարելի դիմաց մինչեւ 20 դոլար: Իր հերթին, Citigroup-ի բազային սցենարը 2-րդ եռամսյակում Brent-ի բարելը նախատեսում է միջինը 17 դոլար կամ ավելի ցածր: Բանկի իրադարձությունների զարգացման վատթարագույն տարբերակը նախատեսում է նավթի գնանկում բարելի դիմաց մինչեւ 5 դոլար կամ մի շարք տարածաշրջաններում անգամ բացասական իրական գներ՝ պահուստարանների պակասի եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով: Energy Aspects քոնսալթինգային ֆիրման նշել է, որ ապրիլին Brent-ի արժեքը կարող է նվազել բարելի դիմաց մինչեւ 10 դոլար, չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականին գներն ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ, կմնան 20 դոլար մակարդակում: Mizuho Securities USA LLC ներդրումային ընկերության վերլուծաբան Փոլ Սանկին նույնպես նշել է բացասական գներով տարբերակը, որը, նրա կարծիքով, հնարավոր է, եթե թերթաքարային նավթի արդյունահանումն ավելի արագ չկրճատվի, քան պաշարներ կկուտակվեն: Բայց սա կասկածելի սցենար է, կարծում է նա: «Սա «Անապատում փոթորիկ» գործողություն է, Enron, 9/11, Կատրինա/Ռիտա մրրիկներ եւ Lehman Bros միասին վերցրած: Եվ մենք այս կոմբոյի հետ ենք արթնանում ամեն օր»,- հայտարարել է Schork Group Ink էներգետիկ քոնսալթինգային ընկերության ղեկավար Սթիվեն Շորկը: Նավթի գները սկսել են նվազել ՕՊԵԿ+-ի գործարքի տապալումից հետո եւ նոր կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Մարտի 18-ին Brent տեսակի նավթի արժեքը իջել է բարելի դիմաց 25 դոլարից ցածր, իսկ WTI-ի գինը 2002 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ ընկել է 21 դոլարից ցածր: Մարտի 19-ին Brent-ի արժեքն աճել է ավելի քան 17 տոկոսով, WTI-ի արժեքը՝ 35 տոկոսով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01