ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները չինական իշխանությունների կողմից համաշխարհային հանրությանը նոր կորոնավիրուսի մասին «ժամանակին չտեղեկացվելու» վերաբերյալ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը եւ Չինաստանի կերպարը արատավորող զրպարտչական հայտարարությունների շարքից են: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շունգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում տարբեր անձինք անընդհատ զրպարտում են Չինաստանը` զուգահեռ անցկացնելով մեր երկրի եւ նոր կորոնավիրուսի համաճարակի միջեւ: Դա կտրուկ դժգոհություն եւ բողոք է առաջացնում չին ժողովրդի շրջանում,- շեշտել է նա մամուլի ասուլիսին:- Հայտարարություններն առ այն, որ Չինաստանը թաքցնում է փաստերը, պետք է իրականության բացարձակ խեղաթյուրում համարել»: Դիվանագետի խոսքով` կորոնավիրուսի ծագման խնդիրը «մի հարց է, որով պետք է զբաղվի գիտությունը»: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն հստակ սահմանված տեսակետ է հայտնել այս հարցում. Այն դեմ է հանդես եկել, որպեսզի համաճարակը ասոցացվի որեւէ կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի հետ, արատավորման դեմ», - հիշեցրել թ Գեն Շուանը: Դիվանագետը նշել է, որ Պեկինը հիվանդության տարածման ամենասկզբից «համապարփակ եւ խիստ միջոցներ է ձեռնարկել»` կարողանալով կարճ ժամանակահատվածում ճնշել կորոնավիրուսի բռնկումը: «Չինաստանի ժողովուրդը մեծ զոհողության է գնացել` ամբողջ մարդկության անվտանգությունն ու առողջությունը ապահովելու համար: Չինական կողմը լիակատար թափանցիկություն է ապահովել [կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության], թոքաբորբի դեմ պայքարի մեր միջոցները ստացել են համաշխարհային հանրության հավանությունը»,- եզրափակել է պաշտոնական ներկայացուցիչը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխարհը «մեծ գին է վճարում Չինաստանից կորոնավիրուսի մասին ուշ տեղեկացման պատճառով»: Նա նշել է, որ լավ կլիներ, եթե Միացյալ Նահանգներում հասարակությունը «մի քանի ամիս առաջ իմանար դեպքերի մասին»: Ամերիկացի առաջնորդն իր խոսքերի որեւէ ապացույց չի մեջբերել:
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44