ARM | RUS |

Արմեն Սարգսյանը հեռավար դասախոսել է ուսանողների համար և կորոնավիրուսի հետ կապված տնային հանձնարարել

20.03.20 | 20:04

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում ենք հատուկ ժամանակներ, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածվում է: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է ապրել ոչ թե ինքնամեկուսացված, այլ՝ պահպանելով որոշակի հանրային հեռավորություն ուրիշներից։ Ես կարծում եմ՝ որևէ մեկի համար հանրային հեռավորություն պահելը, իր աշխատանքի վրա կենտրոնանալն իրականում լավ բան է, հատկապես եթե երիտասարդ ես, եթե մտածելու, սովորելու շատ բան ունես»։ Հանրապետության նախագահը դասախոսության թեմայի համատեքստում անդրադառնալով համաճարակներին, ասել է, որ վերջին մի քանի հազարամյակում բազմաթիվ համաճարակներ են եղել, որոնք տարբեր բնույթ են ունեցել՝ և՛ բակտերիալ, և՛ վիրուսային։ Մինչև առաջին և երկրորդ հազարամյակը, քանի դեռ հակաբիոտիկները չէին հայտնաբերվել, բակտերիալ համաճարակների դեմ պայքարի մեկ ձև է եղել՝ հանրային հեռավորություն պահելը, այսինքն՝ ինքնամեկուսանալը։ «1665 թվականին հերթական բակտերիան, որ տասնամյակներ տարբեր անուններով պտտվում էր ամբողջ Եվրոպայում, հասել էր Լոնդոն, որտեղ սկսվեց այսպես կոչված լոնդոնյան համաճարակը, որը հարյուր հազար մարդկանց կյանք խլեց,-պատմել է Արմեն Սարգսյանը։ -Այդ համաճարակը տարածվեց նաև շրջակա քաղաքներում և հասավ Օքսֆորդ, Քեմբրիջ։ 1665 թ. օգոստոսի 8-ին Քեմբրիջի համալսարանը փակվեց։ Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի ուսանող էր Իսահակ Նյուտոնը, երիտասարդ 23 տարեկան ուսանող, որին հրատապ առաջարկեցին լքել համալսարանը։ Նյուտոնը քոլեջի ղեկավարությանը խնդրեց, որ քոլեջից մեծ քանակությամբ գրքեր տանի իր հետ և վերադարձավ իր հայրական տուն, որտեղ անցկացրեց մոտ մեկ տարի։ Մեկ տարի նա ինքամեկուսացված էր, համարյա տնից դուրս չէր գալիս, երբեմն հարևան զարդերի խանութից գնում էր փոքրիկ բյուրեղներ: Այդ մեկ տարվա ընթացքում Իսահակ Նյուտոնը հսկայական մտավոր գործունեություն ծավալեց, ժամանակն անցկացրեց կարդալով, առնվազն երեք ուղղությամբ հսկայական հաջողություններ ունեցավ: Մաթեմատիկայի հիմքերը՝ սկսած դիֆերենցիալ անալիզից, նաև Նյուտոնի անվան հետ են կապված: Երկրորդն օպտիկայի ոլորտն է. խանութից գնված բյուրեղներն օգտագործելով՝ նա առաջինը հայտնաբերեց, որ լույսը պարզ լույս չէ: Այն կազմված է բազմաթիվ գույներից, որոնք սպեկտոր են: Եվ երրորդը. լեգենդ կա, որ ձգողականության տեսությունը հենց ա՛յդ ժամանակ ձևավորվեց Նյուտոնի մոտ, և դա կապում են նրա հայրական տան խնձորի ծառի հետ։ Իսահակ Նյուտոնը վերադառնալով Քեմբրիջ, շատ արագ ուսանողից դարձավ պրոֆեսոր, հետո դարձավ նաև Թրինիթի քոլեջի ղեկավարը։ Այդ մեկ տարին շատ արդյունավետ էր Նյուտոնի համար»։ Անդրադառնալով ինքնամեկուսացման երևույթին, Հանրապետության նախագահն ասել է. «Ինքնամեկուսացումը կամ տանը մնալը հատկապես այս պայմաններում հոյակապ հնարավորություն է մտածելու, սովորելու, ձեզ զարգացնելու, գուցե նաև Նյուտոնի նման հանճարեղ մտքերով վերադառնալու համալսարան»։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, նախագահն ասել է, որ այն հաղթահարելու ենք բոլորով միասին։ «Լավ հիշեք, որ դրա համար ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր հստակ նպատակն ու ծրագիրն ունենա այս մեկ կամ մի քանի ամսվա համար, միաժամակ լինի կարգապահ,-նշել է նախագահ Սարգսյանը:- Կազմակերպվածությունը և կարգապահությունը շատ էական են։ Պատասխանատվության զգացումով վերաբերվեք ոչ միայն մեր երկրին, ազգին, այս առողջական մեծ խնդրին, այլ նաև ինքներդ ձեզ։ Ձեր ամենաթանկ արժեքներից մեկը ձեր ժամանակն է, և եթե մեկ ամիս տանն ես ու վիրտուալ ձևով կապված ես աշխարհի հետ, ապա դա պետք է լավագույնս օգտագործել»։ Շարունակելով կորոնավիրուսի թեման մեկտեղել ֆիզիկայի, մաթեմատիկայի հետ՝ նախագահն այն համադրել է աշխարհում տարածվող գլոբալ ռիսկերի հետ։ «Եթե խոսում ենք կորոնավիրուսի մասին և մեր հայացքն ուղղում ենք դեպի պատմությունն, ապա հայտնաբերում ենք, որ մասշտաբային հիվանդություններ եղել են բոլոր հազարամյակներում և տարել միլիոնավոր մարդկանց կյանքներ,-ասել է Արմեն Սարգսյանը։- Սակայն եթե հետ ենք նայում վերջին քսան, երեսուն, քառասուն տարիներին, կորոնավիրուսի նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորովին ուրիշ է։ Արդյո՞ք այդ վիրուսն է շատ տարբեր։ Այո, տարբեր է, որովհետև բոլոր վիրուսներն իրականում գոյություն ունեցող վիրուսների մուտանտներ են և նոր որակ են բերում իրենց հետ։ Այսօր աշխարհը շատ տարբեր է։ Այդ աշխարհի մասին ես երկար տարիներ մտածել եմ, փորձել եմ նույնիսկ մաթեմատիկա կիրառել այնտեղ, անվանում եմ քվանտային։ Քվանտային այն իմաստով, որ այսօրվա աշխարհում տեղի ունեցող պրոցեսները դասական չեն, որովհետև արագություններն են տարբեր, մենք շատ հաճախ շատ մեծ արագությամբ ենք տեղափոխվում։ Երկրորդը՝ մեր կոմունիկացիան լույսի արագությամբ է։ Երրորդը՝ քվանտային է այն իմաստով, որ հին մոտեցումները՝ լինի քաղաքականության, տնտեսության, հարաբերությունների մեջ, համարյա չեն աշխատում, նոր ձևեր են ստեղծվում։ Հետևաբար, գլոբալ ռիսկերը ևս ձեռք են բերում որոշակի քվանտային բնույթ, այսինքն՝ նրանք դասական իմաստով կանխատեսելի չեն։ Կանխատեսելի չէ, թե, օրինակ, եթե վիրուսը սկսում է Չինաստանում, հաջորդ երկիրը որտեղ է, օրինակ, Իտալիայում է կամ, ենթադրենք, Ֆրանսիայում։ Սրանից ամիսներ առաջ իմ ելույթներից մեկում երբ խոսում էի քվանտային աշխարհի մասին, օրինակ բերեցի, որ, եթե հիվանդություն է ստեղծվում, ենթադրենք, Չինաստանում, հաջորդ երկրները կարող են լինել, ասենք, Արգենտինան և Իտալիան։ Սա, իհարկե, կանխատեսում չէր, այլ՝ նույնպես քվանտային պրոցես։ Իհարկե, կարող եք սա կոնսպիրացիայի տեսություն սարքել, թե՝ ես գիտեի, որ Չինաստանում կլինի, կգա Իտալիա, բայց սա ընդամենը քվանտային պահվածք է»։ Հանրապետության նախագահն ասել է, որ իրենց պահվածքով քվանտային են նաև ֆինանսական ռիսկերն աշխարհում, քվանտային է նույնիսկ ահաբեկչությունը: Նախագահի խոսքով՝ մենք եկել ենք նոր աշխարհ, որտեղ հիմնական ներդրումը նոր տեխնոլոգիաներն են, թևակոխել ենք մի նոր գործընթաց, որ նա անվանում է R-evolution, այսինքն՝ rapid evolution, այսինքն՝ ոչ թե փուլային անցումներ կլինեն, այլ՝ այդ փուլերը իրար կսերտաճեն, և կունենանք շատ արագ պրոցեսներ։ «Դրա արդյունքում այսօր ունենք տեխնոլոգիաներ, որոնք ընդամենը 10, 20 տարի առաջ ֆանտաստիկա էին թվում,-ասել է նախագահ Սարգսյանը։ – Մեր բոլորի համար զարգացման ճանապարհն այն է, որ տեսնենք, թե հաջորդ փուլը որն է։ Իսկ հաջորդ փուլն արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման հետ է կապված։ Հեղափոխությունները, որ մեզ սպասվում են բժշկության, գենետիկայի և մնացած ոլորտներում, լինելու են ֆենոմենալ, աներևակայելի։ Դրան մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք վաղվա համար ոչ թե պարզ ծրագրավորող պետք է պատրաստենք, այլ՝ մաթեմատիկոս մոդելավորողներ, որոնք կկարողանան մոդելավորել ապագան, մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով մոդելավորել և խնդիրներ լուծել։ Ուրախ եմ, որ դուք այն սերունդն եք, որ դրանով պետք է զբաղվի։ Ինքնամեկուսացումը կա, ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կրկնել այն ինչ, որ Իսահակ Նյուտոնն է արել»։ Դասախոսության ավարտին նախագահն առաջարկել է, որ ունկնդիրներից յուրաքանչյուրը մտածի և ինչ-որ ձևով կորոնավիրուսի հետ կապված մաթեմատիկական մոդելավորման խնդիր լուծի. «Դուք կարող եք գրել ցանկացած խնդիր, որը կապված է գլոբալ ռիսկերի, դրա մոդելավորման հետ։ Կարող եք գրել 1 կամ 10 էջ։ Վերջնաժամկետը համարենք արտակարգ դրության ավարտը։ Կարծում եմ՝ սովորելու լավագույն ձևը քեզ տրամադրված ցանկացած գաղափար կամ նույնիսկ գրքում գրված բացարձակ ճշմարտությունը հարցականի տակ դնելն է։ Եթե էյնշտեյնը և Իսահակ Նյուտոնը կարողացել են, ինչու՞ դուք չեք կարող, ինչո՞ւ դուք չեք կարող հաջորդ քայլն անել»։


ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են...

09:33

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:04

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44