NASA-ն կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է SLS (Space Launch System) հրթիռ-կրիչի եւ Orion տիեզերանավի հավաքումը, որոնք պետք է օգտագործվեն դեպի Լուսին եւ Մարս թռիչքների համար, հայտնել է գերատեսչության ղեկավար Զիմ Բրայդենստայնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
SLS հրթիռը հավաքվում է Լուիզիանայում գտնվող NASA-ի Michoud Assembly Facility կենտրոնում, Orion տիեզերանավը մշակվում է հարեւան Միսիսիպիում, որտեղ տեղակայված է Ջոն Սթենիսի անվան Տիեզերական կենտրոնը:
Հայտարարության մեջ հաղորդվում է երկու արդտադրամասերի տարածքում կորոնավիրուսի տարածման մասին: «NASA-ն ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը SLS եւ Orion հանգույցների վրա եւ դրանց փորձարկումները»,- հայտնել է Բրայդենստայնը:
2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ NASA-ն ավարտել է SLS հրթիռ-կրիչի կենտրոնական բլոկի հավաքումը: Հրթիռի գործարկումը բազմիցս հետաձգվել էր: Առաջին մեկնարկը պլանավորվում էր 2019-ին, այնուհետեւ այն հետաձգվեց մինչև 2020-ի հունիս: Համաձայն այս ժամանակացույցի` ենթադրվում էր, որ «Արտեմիս-1» առաքելությամբ հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2021 թվականին:
SLS- ը կառուցվում է 2024 թվականին Orion նոր տիեզերանավով տիեզերագնացներին Լուսին, իսկ հետո նաեւ Մարս ուղարկելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26