Ամերիկյան Netflix ընկերությունը 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած կինո և հեռուստաոլորտի աշխատակիցներին, գրում է bloomberg.com կայքը։
Աշխարհում ամենախոշորը համարվող սթրիմինգային ծառայությունը նշել է, որ 85 միլիոն դոլար կծախսի կինո և հեռուստաոլորտում աշխատող մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այն խոստացել է նաև լրացուցիչ 15 միլիոն դոլար տրամադրել երրորդ կողմին, այն է՝ Կինոյի և հեռուստատեսության հիմնադրամին (Motion Picture and Television Fund) և ԱՄՆ դերասանների ամենամեծ միության կողմից ստեղծված աղետների հիմնադրամին։
Ստուդիաները կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում դադարեցրել են նկարահանման աշխատանքները՝ ժամանակավորապես կասեցնելով դերասանների, տեխնիկական գծով և այլ աշխատակիցների աշխատանքը։ Հայտնի է, որ զվարճանքի ոլորտում 150 000 աշխատակիցներից 120 000-ն արդեն կորցրել է աշխատանքը։
Netflix ընկերությունը նախորդ տարի գրեթե 15 միլիարդ դոլար էր ծախսել այն աշխատանքների ծրագրման վրա, որը պլանավորում էր ի կատար ածել այս տարի։
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26