Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն: Արտակարգ դրությունը կսահմանվի մինչեւ ապրիլի 21-ը, հաղորդում է Նովոստի Գրուզիան: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արդեն համապատասխան խնդրանքով դիմել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ակնկալվում է, որ նախագահը մոտակա ժամերին կհայտարարի երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Այսօր Վրաստանի խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի, որի ժամանակ էլ կհաստատվի փաստաթուղթը: Մարտի 21-ի դրությամբ Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի: Մեկ պացիենտ է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից: Մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել էր երկրի սահմանները բոլոր օտարերկրացիների համար: Այսօրվանից Վրաստանը դադարեցրել է բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը: Կառավարության որոշմամբ՝ կարանտինային գոտում պարտավոր են 2 շաբաթ անցկացնել երկիր ժամանած բոլոր անձինք: Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը երկրի ներսում խիստ սահմանափակումներ է մտցրել: Մարտի սկզբից փակվել են կրթական բոլոր հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի, սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումներ: Պետական գերատեսչություններն աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են, չեղարկվել են պատարագները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26