Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունն այլ դատավորի մակագրելու խնդրանքով: Այս մասին 168.am-ին հայտնեկ է Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պատասխանը կստանան երկուշաբթի՝ մարտի 23-ին: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին հայտնի է դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստին ներկա չլինելու պատճառը վիրահատությունն է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյան և մյուսների գործով հերթական՝ մարտի 17 -ի դատական նիստը տեղի չունեցավ: Պատճառը գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելն էր: Այդ դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում էր ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝ դատական նիստի չկայանալու մեջ որոշակի միտումներ կան՝ կապված այդ օրը դատարանում ՀՀ և ԱՀ նախկին վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքով: «Շատ լուրջ հարցեր են առաջանում, և մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որպեսզի դատարանն ավելի մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք որ ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է բուժում ստացել, որ մենք կարողանանք հաստատ համոզվել, որ էս ամեն ինչը չի արվել զուտ էն բանի համար, որպեսզի հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնար: Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկ-երկուսը հանրապետությունում չլինեն»,- ասել էր փաստաբան Հայկ Ալումյանը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44