ARM | RUS |

ՀՀ կառավարության պարզաբանումները՝ արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքների վերաբերյալ

22.03.20 | 14:58

Հաշվի առնելով, որ 2020թ. մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ ՀՀ կառավարությունը այս առիթով պարզաբանում է տարածել, որում ներկայացրել է մի շարք իրավակարգավորումներ․ Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ · ոչ աշխատողի մեղքով պարապուրդն աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն՝ արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը. · պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին՝ նրա գրավոր համաձայնությամբ, փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ՝ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը: Մյուս կողմից, Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար չի վճարվում: Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար: Այս և ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Աշխատանքային օրենսգրքի մի շարք այլ կարգավորումներում ևս որոշակի լրացումներ կատարելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հրատապ ռեժիմով շրջանառության է դրվել Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝ · հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել. · հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը և աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն և նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին. · այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․ · այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, և հնարավոր չէ շարունակել աշխատանքները արտակարգ դրության ժամանակահատվածում, գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի ցանկության դեպքում վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը․ · այն դեպքերում, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայանալու աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ուշացումով, կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել վարձատրություն առնվազն աշխատողի փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան․ · այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ տրամադրման ժամանակահատվածում, երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը աշխատանքի է ներկայացել ուշացումով, կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել ամբողջական վարձատրություն։ · Նախատեսել դրույթ, որ արտակարգ դրության ժամանակ արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչև 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն։ · Անցումային դրույթներով նախատեսվելու է նաև, որ վերը թվարկված կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն: Հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված մի շարք առաջարկներ բխում են աշխատանքային օրենսգրքի հիմնական սկզբունքներից (3-րդ հոդված), մասնավորապես, · յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը, · յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր: Միաժամանակ, անդրադառնալով վերջին օրերին հնչած այն տեսակետին, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման մասով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տնաշխատների՝ աշխատանքի և վարձատրության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 98-րդ հոդվածով, տեղեկացնում ենք, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի վայրը համարվում է աշխատանքային պայմանագրի էական պայման, որի փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է նախապես ծանուցել աշխատողին կախված նրա ստաժից համապատասխան օր առաջ (Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս): Հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն պետք է արագ արձագանքի ստեղծված մարտահրավերներին և հնարավորության դեպքում աշխատանքները կազմակերպի հեռավար եղանակով, նախագծով առաջարկվում է, որ այս իրավիճակում հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն: Ինչ վերաբերվում է հեռավար աշխատանքի՝ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելուն, ապա նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ ի սկզբանե, աշխատանքի բնույթից ելնելով, գործատուի և աշխատողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր աշխատանքները տանից կատարելու վերաբերյալ: Արտակարգ դրության պայմաններում ոչ թե կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ աշխատանքները հեռավար իրականացնելու համար, այլ ուղղակի փոփոխվում է աշխատանքի վայրը: Հետևաբար՝ ճիշտ չէ որևէ կերպ նույնականացնել տնաշխատների համար նախատեսված կարգավորումը՝ հեռավար եղանակով աշխատանք կատարելու կարգավորման հետ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատողի և գործատուի միջև ծագած խնդիրները իրավասու է լուծելու համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակելու և պարզաբանումներ տրամադրելու շրջանակներում միայն: Նախարարությունը, իր լիազորությունների շրջանակներում, աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերություններին միջամտելու իրավասություն չունի:


Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին...

13:19

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և...

12:58

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի...

12:40

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն Սիմոնյան

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն...

12:31

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ....

12:03

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը,...

11:45

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր...

11:28

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44