Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Աշոտ Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով դիմել է հանրությանը՝ կոչ անելով մնալ տանը։ Պապիկյանը գրում է, որ 13 օր է, ինչ ինքն ու հիվանդանոցի գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել են: «Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ, քանի որ բժիշկ- վարակաբան եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս», -նշում է բժիշկը: Բժշկի զարմանքն է հարուցել այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում: «Բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»,- հարցնում է նա։ «Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ ենք»,- եզրակացրել է վարակաբանը՝ նշելով, որ բժիշկները նույնպես ցանկանում են տուն գնալ։ Գրառումը վարակաբանը ամփոփում է կոչով․ «Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15