Եվրամիության երկրները նախնական համաձայնության են հասել Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային միություն ընդունելու բանակցությունները սկսելու շուրջ, այդ մասին պաշտոնական որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ինստիտուտներում սեփական աղբյուրներին: Բանակցությունների սկզբի գլխավոր ընդդիմախոսներ Ֆրանսիան եւ Նիդեռլանդներն արդեն աջակցել են այս որոշումը, որը դեռեւս արգելափակում է ԵՄ 27 երկրներից վերջինը՝ Հունաստանը, սակայն գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ ԵՄ ինստիտուտները մոտ են նաեւ նրա հետ համաձայնության հասնելուն: Reuters-ի տեղեկություններով՝ պատրաստվել է այս հարցով ԵՄ Խորհրդի որոշման նախագիծը, եւ եթե ԵՄ 27 երկրներից ոչ մեկը չառարկի, այն պաշտոնապես կհաստատվի այս շաբաթ: Եվրամիությունն այս տարեսկզբին փոփոխել էր ԵՄ-ում երկրին ընդունելու բանակցությունների անցկացման կարգը: Եթե նախկինում այս բանակցությունների սկիզբը պետք է պարտադիր ավարտվեր պետությանն ընդունելով, եւ գործընթացը միանգամայն անշրջելի էր, ապա հիմա Եվրամիությունը ոչ գոհացուցիչ արդյունքների դեպքում ստացել է բանակցությունները կասեցնելու, դրանք դադարեցնելու կամ բանակցային գործընթացը առանձին ուղղություններով վերագործարկելու օրինական իրավունք: Բանակցային գործընթացի կարգում այս փոփոխությունների կատարումը թույլ է տվել ստանալ Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների համաձայնությունը Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները սկսելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26