Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել. արդյունքները բացասական են: Այս մասին երկուշաբթի Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո»,- ասել է Թրամփը` ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նրա կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Նրա մոտ ամեն ինչ հիանալի է: Արդյունքները բացասական են»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը: Ինքը` Թրամփը, կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 14-ին: Հաջորդ օրը նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին հայտնել էր, որ թեստի արդյունքները բացասական են: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության հիման վրա` ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 43 հազար դեպք, մահացել է ավելի քան 570 մարդ: Երկրում վարակի դեպքերի ավելի քան 50 տոկոսն այժմ գրանցվում է Վաշինգտոն, Կալիֆորնիա եւ Նյու Յորք նահանգներում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26