Ադրբեջանի կառավարությունը մարտի 24-ից ժամը 00։00-ից ողջ երկրում կարանտին է հայտարարել։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի օպերատիվ շտաբը՝ նշված որոշումն ընդունվել է վարչապետ Ալի Ասադովի ղեկավարությամբ մարտի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ Հատուկ կարանտինային ռեժիմը ողջ երկրի տարածքում կգործի մինչև 2020թ․ ապրիլի 20-ը։ Այս մասին գրում է regionmonitor-ը։ Կարանտինի շրջանակներում արգելվել է 65 տարեկան և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներին՝ դուրս գալ տներից։ Բացի այդ՝ դադարեցվել են միջքաղաքային և միջմարզային ուղևորափոխադրումները։ Մինչև ապրիլի 20-ը սահմանափակվել է նաև Բաքու, Սումգայիթ քաղաքների և Աբշերոն շրջանի ելումուտը։ Բացառություն կարվի միայն շտապօգնության մեքենաների, փրկարարների, հատուկ ջոկատայինների և ապրանքափոխադրողների համար։ Երկրում արգելվել են 10-ից ավելի խմբերով հավաքները, սահմանափակվել է հանրային սննդի կետերի աշխատանքը․ դրանք կգործեն միայն ժամը 12։00-ից մինչև 15։00-ն։ Միևնույն ժամանակ օնլայն պատվերների և սննդի առաքման ծառայությունները կգործեն առանց սահմանափակումների։ Հատուկ կարանտինային ռեժիմի վերահսկողությունը կիրականացնի Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26