«Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ Նա իր գրառման մեջ նշել է. «Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ: Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր. «Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ »: Հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում: Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։ Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին: Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց: Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի: Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար»:
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42