ARM | RUS |

Ի՞նչ մոդելով է առաջ շարժվելու «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը եւ ինչ կարող է ակնկալել Հայաստանը. «Լույս» հիմնադրամ

27.03.20 | 09:15

Մարտի 18-ին Եվրոպական խորհրդարանի, Եվրախորհրդի, Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի եւ շրջանների հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Արեւելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքականությունը 2020 թվականից հետո» համատեղ փաստաթուղթը, որում ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար Եվրոպական միության նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո եւ սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ «Լույս» հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից ներկայացվել է վերլուծություն, որում անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության ապագա ծրագրի շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին եւ վերջիններիս համատեքստում ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող քայլերի արդյունավետությանը։ Ինչպես ակնկալվում էր՝ ԵՄ-ն այսուհետ եւս ԱԼԳ քաղաքականության շրջանակներում շեշտը դնելու է «Ավելին՝ ավելիի դիմաց, ավելի քիչ՝ քչի դիմաց» սկզբունքի վրա, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին ԱԼԳ երկրների նկատմամբ ԵՄ-ն իր քաղաքականությունը պայմանավորելու է այդ երկրներում իրականացվող բարեփոխումների արդյունավետության եւ գրանցված առաջընթացի հետ։ Ինչ վերաբերում է ԱԼԳ երկրներից յուրաքանչյուրի հետ հետագա համագործակցության բնույթին՝ առաջարկվում է շեշտը դնել երկկողմ համագործակցության ձեւաչափերի վրա եւ կիրառել «հարմարեցված քաղաքականության» մոտեցումը, ինչը ենթադրում է, որ ԱԼԳ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցությունը հարմարեցվելու է տվյալ երկրի շահերի, հավակնությունների եւ գրանցած առաջընթացի հետ։ 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության համար առաջարկվում են 5 երկարաժամկետ նպատակներ, որոնցից հատկապես ուշագրավ են առաջին 2 ուղղությունները։ Այսպես՝ 1․ Գործընկերություն, որը ստեղծում է. Միասին՝ հանուն ճկուն, կայուն եւ ինտեգրված տնտեսությունների։ Չնայած Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը պետք է փորձի անմասն չմնալ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման նոր հնարավորություններից։ Փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելու տեսանկյունից տնտեսության ամրապնդումն ամենակարեւոր նշանակությունն ունի։ Հետեւաբար, ԱԼԳ նոր քաղաքականության առաջնահերթություններից մեկն է համարվում ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ առեւտրի աճն ու վերջիններիս տնտեսությունների տարածաշրջանային եւ երկկողմ ինտեգրման հետագա խորացումը։ Այստեղ ուշագրավ է, որ շեշտը դրվում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրած 3 երկրների հետ տնտեսական ինտեգրման խորացման վրա։ Այս երկրների համար նախատեսվում է աստիճանաբար եւ ոլորտային ինտեգրում ԵՄ տնտեսությանը։ Նշվում է, որ ԵՄ-ն փորձելու է աջակցել ԱԼԳ երկրների տնտեսական բարեփոխումներին՝ Արտաքին ներդրումների պլանի եւ Կառուցվածքային բարեփոխումների մեխանիզմի միջոցով։ Հաշվի առնելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների հետ կապված խնդիրը՝ ԵՄ կողմից առաջարկվող գործիքակազմից ճիշտ օգտվելու դեպքում հնարավոր է որոշակի մեղմել առկա մտահոգիչ իրավիճակը։ ԵՄ կողմից ներկայացված փաստաթղթում մասնավորապես կարեւորվում է համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում՝ TEN-T նախաձեռնության շրջանակներում, ինչպես նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում։ Ուշագրավ է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության շրջանակներում Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) հատուկ շեշտադրումը եւ այդ ծրագրի կարեւորության ընդգծումը։ Ակնհայտ է, որ ԵՄ կողմից որդեգրված նոր, ավելի իրատեսական քաղաքականությունը հաշվի է առնելու երկկողմ ձեւաչափում առկա տարբեր բաղադրիչներ, եւ ՀԳՄ առկայությունը կարող է Ադրբեջանին որոշակի դիրքային առավելություն տալ։ Միաժամանակ, Հայաստանը կարող է օգտվել ԱԼԳ շրջանակներում ԵՄ կողմից առաջարկվող այնպիսի աջակցությունից, որի նպատակն է գործընկեր երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդումը, մասնավորապես՝ աջակցությունը վերականգնվող էներգիայի, էներգախնայողության ոլորտներում։ 2․Գործընկերություն, որը պաշտպանում է. Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության եւ անվտանգության։ Այս ուղղությամբ առաջարկվող քաղաքականության շրջանակներում ի թիվս այլոց, կարեւորվում է նաեւ աջակցությունը հակամարտություններից տուժած բնակչությանը։ Ադրբեջանը կարող է պարբերաբար բարձրաձայնել իր փախստականների հետ կապված խնդիրները եւ, օգտագործելով Վրաստանում ու Ուկրաինայում առկա հակամարտությունների պարագայում ԵՄ ավանդական աջակցությունը տարածքային ամբողջականության սկզբունքին, փորձել ավելի բարենպաստ դիրքավորում ապահովել։ Չնայած ներկայացված նոր քաղաքականության մեջ ԵՄ-ն խուսափել է հակամարտությունների կարգավորման սկզբունքների շուրջ ընտրովի մոտեցումից, ամեն դեպքում հարկավոր է լուրջ աշխատանք տանել, որպեսզի այսուհետ նույնպես ԵՄ-ն շարունակի պահպանել ԼՂ հակամարտության վերաբերյալ տարբերակված մոտեցումը։ Միաժամանակ, հարկավոր է փորձել հակամարտություններից տուժած բնակչության աջակցության շրջանակներում հասնել ԵՄ կողմից Արցախի բնակչությանը եւ Ադրբեջանից արտագաղթած հայ փախստականներին աջակցության ապահովմանը։ Անդրադառնալով դատական բարեփոխումներին՝ փաստաթղթում նշվում է, որ ԱԼԳ երկրներում դրանք իրականացնելիս պետք է հավատարիմ մնալ եվրոպական սկզբունքներին։ Կարեւորվում է նաեւ դատական եւ քննչական համակարգերի անկախությունն ու հաշվետվողականությունը։ Նշվում է, որ ԵՄ-ն խրախուսելու է այդ բարեփոխումների ընթացքում միջազգային ինստիտուտների եւ փորձագետների աջակցությունը, ինչպես նաեւ հետեւելու է, որ բարեփոխումները հիմնված լինեն բարձրորակ բարեփոխումային ռազմավարությունների վրա։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ԵՄ-ն չի խրախուսելու դատական համակարգի նկատմամբ անտրամաբանական եւ հապճեպ միջամտությունները, միջազգային կառույցների տեսակետներն անարձագանք թողնելու փորձերը։ Թեեւ վերոհիշյալ փաստաթղթում կոնկրետ չի նշվում, թե ԱԼԳ ծրագրի զարգացման մոդելը ինչպիսի առանձնացված մոտեցում է նախատեսում Ասոցացման համաձայնագիրը ստորագրած եւ չստորագրած երկրների համար, այնուամենայնիվ, փաստաթղթում ուրվագծված քաղաքական առաջնահերթություններից նկատելի է դառնում, որ շեշտը դրվելու է ասոցացված երեք երկրների նկատմամաբ առանձնահատուկ քաղաքականության վրա։ Այսպես կոչված «Եռյակը» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) առաջիկա տարիներին ԵՄ կողմից առանձնահատուկ վերաբերմունքի է արժանանալու, իսկ Հայաստանը կարող է Ադրբեջանի եւ Բելառուսի հետ միասին հայտնվել ԱԼԳ երկրների ոչ ցանկալի «զամբյուղում»։ Միաժամանակ, հաշվի առնելով նաեւ «Ավելին՝ ավելիի դիմաց, ավելի քիչ՝ քչի դիմաց» մոտեցումը, ԱԼԳ անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է անհատական ջանքեր գործադրի ասոցացված «Եռյակից» չկտրվելու եւ ԱԼԳ շրջանակներում «առաջապահների» շարքում մնալու նպատակով։ Քանի որ ԵՄ-ն առաջիկա տարիներին ԱԼԳ շրջանակներում համագործակցության հարցում շեշտը դնելու է երկկողմ ձեւաչափի վրա, կարեւոր է այդ ձեւաչափում ԵՄ տարբեր կառույցների հետ արդյունավետ շփումները պահպանելը։ Հարկավոր է նաեւ մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ի տարբերություն Ասոցացման համաձայնագիրը չստորագրած մյուս երկրների՝ Ադրբեջանի ու Բելառուսի, առնվազն ապահովվի Հայաստանի նկատմամբ տարբերակված մոտեցումը, հետեւաբար՝ նաեւ համագործակցության ավելի լայն օրակարգը։ ԵՄ կողմից առաջիկա տարիներին ավելի է կարեւորվելու ԱԼԳ երկրների հետ համագործակցությունը հատկապես էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Նախ հարկավոր է չեզոքացնել Հարավային գազային միջանցքի շնորհիվ ԱԼԳ շրջանակներում քաղաքական առավելություն ստանալու Ադրբեջանի հնարավոր փորձերը։ Միաժամանակ պետք է ակտիվ աշխատանք տարվի, որպեսզի ԱԼԳ գործիքները խելամտորեն օգտագործվեն՝ ՀՀ-ում մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի համար ֆինանսատեխնիկական աջակցություն ապահովելու նպատակով։ Դեռ հստակեցված չեն ԱԼԳ քաղաքականության իրագործման մեխանիզմներն ու ֆինանսական բազմամյա շրջանակը, ինչը նշանակում է, որ ԱԼԳ շրջանակներում ՀՀ-ի համար նախատեսվող աջակցության ուղղություններն ու ֆինանսավորումը դեռեւս գտնվում է մշակման փուլում։ Հաշվի առնելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու փաստը՝ պետք է փորձել ԱԼԳ ֆինանսական գործիքները ավելի հասանելի դարձնել Հայաստանի համար՝ առաջին հերթին ներդրումների ու ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Միաժամանակ ՀԸԳՀ-ի վավերացումը ԵՄ բոլոր երկրների կողմից՝ նախքան հունիսին կայանալիք գագաթնաժողովը, կարող է Հայաստանի համար լրացուցիչ բանակցային առավելություն ապահովել։ ԱԼԳ ծրագրի 2020-ից հետո նոր ռազմավարության շրջանակներում ՀՀ-ի համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովելու հարցում կարող են խոչընդոտներ ստեղծել նաեւ երկրում առկա իրավիճակը քաղաքական, դատաիրավական ասպարեզներում։ Ժողովրդավարական զարգացման ուղուց ՀՀ իշխանությունների կողմից ցանկացած շեղում ԵՄ երկրների կողմից կարող է գնահատվել որպես հետընթաց, ինչը բնականաբար բացասական ազդեցություն կունենա ԱԼԳ շրջանակներում ՀՀ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի վրա։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների, Վենետիկի հանձնաժողովի, մի շարք ազդեցիկ եվրոպական քաղաքական ուժերի կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող մտահոգությունները առաջին ազդակներն էին։ Այժմ այս մոտեցումը ամրագրված է նաեւ ԱԼԳ վերաբերյալ ԵՄ նոր քաղաքականության մեջ, հետեւաբար հարկավոր է հնարավորինս խուսափել այս ուղղությամբ նոր սխալներից եւ փորձել շտկել նախկինները։ Ի տարբերություն Ադրբեջանի եւ Բելառուսի՝ Հայաստանի հանդեպ տարբերակված մոտեցման կարեւոր արտացոլումը կարող է լինել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի արագ մեկնարկը եւ տրամաբանական ավարտը։ Հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի այն տեղի ունենա առնվազն ԱԼԳ հերթական գագաթնաժողովի ժամանակ։ Սա նաեւ թույլ կտա որոշակի ստվեր գցել ԵՄ-Ադրբեջան սպասվող համաձայնագրի վրա։ Ընդհանուր առմամբ ԵՄ կողմից ներկայացված այս նոր քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունը, որը ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվել որպես աշխարհաքաղաքական նախագիծ, աստիճանաբար տրանսֆորմացվում է եվրոպական իրական փափուկ ուժի (soft power): Նոր քաղաքականության մեջ ըստ էության ավելի քիչ տեղ է հատկացված աշխարհաքաղաքական բաղադրիչին, ինչը դրական հանգամանք է, քանի որ ՌԴ-Արեւմուտք հնարավոր բախումների տեսանկյունից այն կարող է Հայաստանի համար ապահովել ավելի ճկուն միջավայր։ Հաշվի առնելով Կորոնավիրուսի համաճարակի տարածման հետեւանքով առաջացած մարտահրավերները, որոնք գումարվել են մինչ այդ արդեն իսկ առկա բազմաթիվ այլ խնդիրներին, ԵՄ-ը՝ ինքն էլ կանգնած է լուրջ ճգնաժամի առջեւ։ Այս համատեքստում, թե որքանով է իրատեսական ԵՄ կողմից ներկայացված փաստաթուղթը, այժմ դժվար է կանխատեսել։ Կարելի է միայն վստահաբար նշել, որ այս փաստաթուղթը առաջարկում է որոշակի հեռանկար, որի հետագա ճակատագիրը պարզ կդառնա միայն ԵՄ-ում եւ աշխարհում ստեղծված ճգնաժամի հաղթահարումից հետո»:


Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին...

13:19

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և...

12:58

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի...

12:40

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն Սիմոնյան

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն...

12:31

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ....

12:03

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը,...

11:45

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր...

11:28

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44