Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մերժել է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն անբավարար անվանելով: Իտալիան պնդում է, որ ստեղծված ճգնաժամին Եվրամիությունը պետք է ավելի վճռական պատասխանի, փոխանցում է DW-ն: «Մենք պետք է արձագանքենք ինովացիոն ֆինանսական գործիքների միջոցով»,-շեշտել է Իտալիայի վարչապետը: Կոնտեի խոսքով՝ Իտալիան եւ Իսպանիան Եվրամիությանը 10 օր ժամանակ են տալիս: Իտալիան հանդես է գալիս եվրոգոտու երկրների կողմից ընդհանուր փոխառության տոմսերի թողարկման օգտին՝ SARS-CoV-2 համավարակի դեմ պայքարի նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Գերմանիան դրան համաձայն չէ: Նախօրեին Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ ԵՄ 6 այլ երկրների ղեկավարներ համատեղ նամակով աջակցել են ընդհանուր փոխառության տոմսերի թողարկման գաղափարը: «Մենք պետք է աշխատենք համատեղ պարտքային պարատավորության շուրջ՝ թողարկված եվրոպական ֆինանսական ինստիտուտի կողմից, որ շուկայում ֆինանսական միջոցներ ստանանք: Առավելագույն արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է թողարկել բավարար ծավալով եւ երկարաժամկետ մարմամբ համատեղ փոխառության տոմսեր»,- նշված է փաստաթղթում, որը ստորագրել են նաեւ Պորտուգալիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Բելգիայի եւ Հունաստանի ղեկավարները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26