ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: Վարչապետը զանգեր է կատարում «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ: «Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները: Բայց մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե այս օրերին ինչ են զգում քաղաքացիները, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Այսօր առավոտից էքսպերիմենտ եմ արել` զանգ եմ կատարել պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ` կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-ասաց վարչապետն ու նշեց` սա օգնում է իրեն խնդիրներն ավելի լավ հասկանալու և տնտեսական ու սոցիալական փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինելու: Վարչապետը զանգահարում է պատահական հեռախոսահամարների ցուցակով` հասկանալու, թե քաղաքացիներն ինչպես են և ինչ են մտածում: Նա մասնավորապես մի տարեց կնոջից, որն ապրում է ամուսնու հետ ու ունի տեղաշարժման սահմանափակումներ, հետաքրքրվեց, թե իր գնումներն ով է կատարում: Վարչապետը նշեց, որ տիկնոջ հեռախոսահամարը կփոխանցի, որ սոցիալական աշխատողները այս հարցին հետևողական լինեն:
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44