«Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, բանա¬սիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանի «Ռուս կոմպոզիտոր Թոմաս Հարտմանը Կոմիտասի մասին» երկլեզու (ռու¬սերեն եւ հայերեն) աշխատությունը, որի խմբագիրը ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանն է: Վերջինս «ՀՀ»-ի հետ զրույցում անդրադառնալով աշխատության բովանդակությանն ու գիտական նշանակությանը` աշխատությունը կարեւոր եւ ուշագրավ երեւույթ համարեց կոմիտասագիտության ասպարեզում. «Այն եւս մեկ անգամ փաստում է, թե ինչքան բարձր է գնահատել հայ մեծ երաժշտի գործունեությունը օտար, տվյալ դեպքում՝ ռուս երաժիշտը: Շահեկան է, որ աշխատությունը հասանելի է նաեւ ռուսալեզու ընթերցողին: Առաջին հայացքից ընթերցողի մոտ հավանաբար կարող է հարց ծագել, թե ինչ առնչություն ունի գրականագիտության ասպարեզում լուրջ ավանդ ունե¬ցող գրականագետը Կոմիտասի եւ, առհասարակ, երաժշտագիտության, մասնավորաբար՝ կոմիտասագիտության, հետ: Սա-կայն ես ուրախությամբ պիտի նկատեմ, որ վերջին շրջանում Կո¬մի¬տասի կյանքն ու գործունեությունը հայտնվել են նաեւ հայ գրա¬կա¬նագետների ուշադրության կենտրոնում: Եվ դա միանգամայն տրա¬մաբանական է. չէ՞ որ կոմիտասագիտության հիմնադիրը, ըստ էության, հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող եւ հասարա¬կա¬կան գործիչ Արշակ Չոպանյանն է: Եւ ահավասիկ, հայրենական կոմիտասագիտության մեջ շարունա¬կելով չոպանյանական ավանդույթները, Զաքարյանը հրատարակում է այս աշխատությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55