Իրանում հարյուրավոր մարդիկ մահացել են թունավոր մեթանոլի օգտագործումից, որով փորձել են պաշտպանվել կորոնավիրուսից, գրում է South Morning China Post-ը։ Աղբյուրը գրում է, որ Իրանում մարդկանց շրջանում տիրող անիրազեկությունը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ավելի քան 1000 տուժածների, այդ թվում՝ 5-ամյա մի երեխա, որի ծնողները ստիպել են նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով թունավոր մեթանոլ խմել, ինչի հետևանքով երեխան կուրացել է։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեթանոլի հետևանքով Իրանում ավելի քան 300 մարդ է մահացել, ևս 1000-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Աղբյուրը գրում է, որ Իրանում ալկոհոլի օգտագործումն արգելված է, ուստի բնակիչներն ապավինում են անօրինական խմիչք վաճառողներին։ «Լուրեր են պտտվում, որ ալկոհոլը կարող է լվանալ և ախտահանել մարսողական համակարգը։ Դա շատ սխալ է։ Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, կարող է վնասել հազարավոր մարդկանց մարսողական համակարգը»,- ասել է դոկտոր Ջավադ Ամինի Սամանը։ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,332 է։ Մահացել է 2,378 մարդ։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում ավելի քան 559,143 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 25,278 մարդ մահացել է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26