«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 27-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ըստ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի՝ այն բանից հետո, երբ իրենք հրապարակել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, ում մոտ կորոնավիրուս է կասկածվում, ինքը զանգ է ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից. «Ինձ հետ կապվում է Մանե Գևորգյանը և շատ բարկացած տոնով խոսում է: Ես Մանե Գևորգյանին առաջարկում եմ փոխել տոնն ինձ հետ խոսելուց և ասում եմ՝ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված պահանջներն իրականացնենք։ Մանե Գևորգյանն ինձ ասում է՝ ինքը կարող է ինձ 500 հազարով տուգանել։ Ես իրեն բացատրում եմ, որ ինքն ինձ տուգանելու լիազորություն չունի։ Մանե Գևորգյանը հրաժարվում է նաև ուղարկել պարետատան պաշտոնական հերքումը՝ ասելով՝ դե որ էդպես է, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ և կապահանջեն, որ նյութը հեռացնեք»։ Մի քանի կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01