Nur Otan իշխող կուսակցությունը փրայմերիզ կանցկացնի Ղազախստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կկայունացումից հետո, հայտարարել է կուսակցության նախագահը, հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 դեպք, որոնցից մեկը` մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Նուր-Սուլթանում եւ Ալմաթիում մարտի 19-ից կարանտին է մտցվել: Կուսակցությունն ավելի վաղ պլանավորում էր փրայմերիզ անցկացնել մարտի 30-ից մայիսի 16-ը, ավելի ուշ ժամկետները կորոնավիրուսի պատճառով հետաձգվեցին մինչեւ ապրիլի 15-ից մայիսի 30-ը ընկած ժամանակահատված: «Անհրաժեշտ է հետաձգել փրայմերիզի անցկացումը` մինչեւ իրավիճակը լիովին կկայունանա: Այժմ Nur Otan-ի գործունեությունն ամբողջությամբ փոխել է իր ուղվածությունը: Կուսակցության ամբողջ ռեսուրսներն ուղղված են նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախաձեռնած միջոցառումների` աջակցությանը կորոնավիրուսի դեմ պայքարում կարիքավոր ղազախցիներին օգնություն կազմակերպելու գործում»,- ասել է Նազարբաեւը, նրա խոսքերը մեջբերում է կուսակցության մամուլի ծառայությունը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ կուսակցության կենտրոնական ապարատն ուսումնասիրում է փրայմերիզի ժամանակ առցանց տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26