«Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում երեկ երեկոյան մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Այս մասին հայտնում է mk.ru կայքը։ 69-ամյա կինը հոսպիտալացվել է իր տնից մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և դժվարաշնչություն։ Նրա վիճակը չի լավացել, և ուրբաթ ցերեկը կնոջը տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19: Մի քանի ժամ անց Արփիկ Հասրաթյանը մահացել է։ Բժիշկները ճշտում են, թե արդյոք կորոնավիրուսն է եղել մահվան պատճառը: Ըստ նախնական տեղեկատվության, վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և շփումներ չի ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ:
Արփիկ Հասրաթյանը ծնվել է 1950 թվականին Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1973 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ Մոսկվայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԻ-ում, 1997 թվականից՝ առաջատար գիտաշխատող, միաժամանակ՝ 1997 թվականից դասախոսում է Մոսկվայի բժշկական ակադեմիայում: Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության, վիրուսային և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հարցերին: Արփիկ Հասրաթյանը եղել է համաճարակաբան, իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998), ՌԴ բժշկատեխնիկայի ակադեմիայի անդամ (2003), Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտական քարտուղար, վիրուսային հեպատիտների բուժման հայտնի մասնագետ:
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44