Իտալիայի նախկին վարչապետ, այժմ եվրապատգամավոր Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Իտալիային օգննություն ցուցաբերելու համար շնորհակալական նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ՏԱՍՍ-ին շաբաթ օրը հայտնել են քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչները։ «Այդ քայլը Բեռլուսկոնին գնահատել է, որպես իսկական զոհաբերություն՝ հանուն բարեկամության եւ Իտալիայի ու իտալացիների հանդեպ սիրո»,- նշել են քաղաքական գործչի ներկայացուցիչները։ «Ի սրտե շնորհակալություն, մենք դա չենք մոռանա»,- ասվում է նամակում։ Մեկ շաբաթ առաջ Իտալիայի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ Պուտինի հեռախոսազրույցում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մարտի 22-ի երեկոյից մինչեւ մարտի 25-ի առավոտ Իտալիա է ժամանել 15 ինքնաթիռ, որոնք այնտեղ մոտ 100 ռուս վիրուսաբաններ եւ ՊՆ համաճարակային մասնագետներ, ութ բժշկական-քույրական բրիգադներ, ինչպես նաեւ ախտորոշման եւ ախտահանման սարքեր են տարել։ ՌԴ զինվորական մասնագետները ժամանել են Բերգամո, որը կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքներից է, որտեղ պետք է օգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է Չինաստանում վարակվածների թվին եւ կազմել է 86 500, որից ավելի քան 9000-ը մահացել են։ Առողջացել է մոտ 11 000 մարդ։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26