ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։ Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նվիրաբերված սարքերը ԿԳՄՍ նախարարությունը փոխանցելու է դրանց կարիքն ունեցող աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են համակարգչային սարքավորումներ տրամադրել նախարարությանը՝ դրանք կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):
Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.
Նվազագույն տվյալներ.
● Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
● Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
● Կոշտ սկավառակ (HDD). 500GB
● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
● Էկրան(Display). 18.5 դյույմ (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյույմ (դյուրակիր համակարգչի դեպքում)
● Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
● USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Նախընտրելի տվյալներ.
● Պրոցեսոր (CPU). Intel Core i3
● Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
● Կոշտ սկավառակ (HDD). 500GB
● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
● Էկրան (Display)․ 18.5 դյույմ (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյույմ (դյուրակիր համակարգչի դեպքում)
● Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․ 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
● USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS
● Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
● Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
● Էկրանի չափսը >= 8 դյույմ
● 3G, Wifi։
Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01