ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է CNN-ը։
«Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր զոհվել, եթե մենք ոչինչ չանեինք», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։
«Եթե մենք կարողանանք այդ ցուցանիշը ցածր պահել՝ 100 000- 200 000-ի սահմանում, ապա, թեկուզ սարսափելի թիվ է, բայց կնշանակի, որ մենք բոլորս շատ լավ աշխատանք ենք կատարել», - հայտնել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծիք էր հայտնել, որ երկրում կորոնավիրուսի զոհ կարող է դառնալ 100 հազարից մինչև 200 հազար մարդ: Ընդ որում, նրա խոսքով, վարակվելու են միլիոնավոր մարդիկ։
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուի վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33,976-ի, ապաքինվածներինը՝ 151,766-ի:
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34